12.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2020 թվականի N 1143-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1141-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 10-ի «Գնել Հասրաթյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին» N 1141-Ա որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |