ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մայիսի 29-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 391-րդ հոդվածով`
«Հոդված 391. | ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հանդիսացող ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է 100 տոկոսով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ազատ տնտեսական գոտու շահագործող հանդիսացող ռեզիդենտի հաշվետու տարվա համախառն եկամտի առնվազն 90 տոկոսը կազմում է Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու տարածքից Հայաստանի Հանրապետությունից դուրս արտահանված ապրանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց եկամուտը, ապա տվյալ ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է 100 տոկոսով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|