Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-338
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (19.06.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.06.19/19(194) Հոդ.437
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.05.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
05.06.2002
Дата вступления в силу
19.06.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի մայիսի 7-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի`

ա) 4-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մինչև բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:».

բ) 4-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ.

«Պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 53-րդ հոդվածը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան 


Երևան
5 հունիսի 2002 թ.
ՀՕ-338

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան