Գլխավոր տեղեկություն
Номер
N 636-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
14.10.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.10.2020
Дата вступления в силу
15.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2020 թվականի N 636-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 402‑Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Իտալիայի «ՊՐՈԶԱ» բարեգործական կազմակերպության կողմից «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքները (1,540 արկղ, 12,067 կգ ընդհանուր քաշով, 50,831.36 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 4,600 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Առողջապահական և սոցիալական աջակցություն» ծրագրի մասին» N 402-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հոկտեմբերի 14

Երևան


 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հոկտեմբերի 14-ի N 636-Ա

որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

 

Ապրանքի անվանում

Արկղ

 Մաքուր քաշ (կգ)

Ընդ. քաշ (կգ)

Արժեք (եվրո)

Դեղորայք

530

4.257,00

5.369,20

26.271,51

Օգտագործված հագուստեղեն (մեծահաս.)

189

1.259,00

1.459,80

1.460,00

Բժշկական պարագաներ

226

1.027,00

1.292,00

20.509,85

Մեծահասակների խանձարուր

535

3.256,00

3.486,00

1.800,00

Հիգիենիկ թուղթ

60

455,00

460,00

790,00

 ԸՆԴԱՄԵՆԸ

1.540

10.254,00

12.067,00

50.831,36

ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

 

Ապրանքի անվանում

Քաշ (կգ)

Արժեք (Եվրո)

Օգտագործվելու է «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի համար

Դեղորայք

5.369,20

26.271,51

Բժշկական պարագաներ

1.292,00

20.509,85

Մեծահասակների խանձարուր

1․000,00

520,00

Հիգիենիկ թուղթ

460,00

790,00

Կամիլլիանների Միաբանության «Ս․ Կամիլլո» Բարեգործական Հիմնադրամի Կանոնադրության 2-րդ պարագրաֆի 2․1 կետի համաձայն բաշխվելու է գրանցված մոտ 600/700 (վեց հարյուր/յոթ հարյուր) անապահով ընտանիքներին

Օգտագործված հագուստեղեն

1.459,80

1.460,00

Մեծահասակների խանձարուր

2․486,00

1․280,00

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան