Գլխավոր տեղեկություն
Номер
N 1897-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 01.12.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.11.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.12.2020
Дата вступления в силу
02.12.2020

 

01.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2020 թվականի N 1897-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի շենքի վերակառուցման նպատակով Երևանի Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում տեղակայված շենքի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2020 թվականին հատկացնել 5,000.0 հազ. դրամ:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին սույն որոշումից բխող լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ստանձնել և ստանձնած պարտավորությունների կատարման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչություն ներկայացնել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1897-Ն որոշման

    

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1897-Ն որոշման

    

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1897-Ն որոշման

     

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1897-Ն որոշման

    

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1897-Ն որոշման

    

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1897-Ն որոշման

    

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1897-Ն որոշման

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան