Գլխավոր տեղեկություն
Номер
N 615-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
10.10.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.10.2020
Дата вступления в силу
11.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

10 հոկտեմբերի 2020 թվականի N 615-Ա

  

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷՕՐՆԵԿԵԱՆ ԴՊՐՈՑԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 36,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Էօրնեկեան դպրոցի պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

3. Սույն որոշման դրույթները տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

        

2020 թ. հոկտեմբերի 10

Երևան

       

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հոկտեմբերի 10-ի N 615-Ա

որոշման

        

ԷՕՐՆԵԿԵԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

      

Ծ Ր Ա Գ Ի Ր

      

1

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Էօրնեկեան դպրոցը ապահովել գազով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Հոգևոր բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

36.000.000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Էօրնեկեան դպրոցի սաներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ.:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Էօրնեկեան դպրոցը ապահովել գազի մատակարարումով, որի գումարը կազմում է 36.000.000 դրամ:
Մատակարարումը իրականացվելու է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից, (ՀՎՀՀ 00046317), պայմանագիր N 083111711811՝ կնքված 17 նոյեմբեր, 2017 թ. :

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Էօրնեկեան դպրոցն ապահովել գազի մատակարարումով, որի գումարը կազմում է 36.000.000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Էջմիածնի քաղաքապետարանի հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան