Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 120-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
05.10.2020
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
05.10.2020
Дата вступления в силу
25.01.2021

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

5 հոկտեմբերի 2020 թվականի

ք. Երևան

թիվ 120-Ա

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 7-րդ մասով և 60-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

   

 

 

Հավելված

Սահմանված է

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի 2020 թվականի

հոկտեմբերի 5-ի թիվ 120-Ա որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հանրային հեռարձակողի խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) ձևավորման ընթացակարգը:

2. Մրցութային հանձնաժողովը ձևավորում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

3. Մրցութային հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

4. Մրցութային հանձնաժողովի փաստաթղթերի պահպանումը և ընթացիկ գործունեությունը սպասարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

5. Մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով:

6. Մրցութային հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է ք. Երևան, Իսահակյան 28 հասցեում:

7. Մրցութային հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն կարգի:

 

2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Մրցութային հանձնաժողովի անդամ կարող են լինել լրագրության, Հեռարձակողի կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

9. Մրցութային հանձնաժողովի անդամն իր պարտականությունները կատարելիս պետք է լինի անաչառ, բարեխիղճ, գործի հրապարակայնության, անկողմնակալության արդարության սկզբունքով` անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից:

10. Մրցութային հանձնաժողովի անդամ չի կարող լինել՝

1) անձը, որը դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը։

11. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Մրցութային հանձնաժողովի անդամ:

 

3. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

12. Խորհրդի կողմից Խորհրդի անդամի թափուր տեղի առկայության դեպքում գրավոր տեղեկացվելուց հետո, 30-օրյա ժամկետում գումարվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դռնբաց նիստ՝ Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածուներ առաջադրելու օրակարգով:

13. Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները նիստի ընթացքում առաջարկում են սույն կարգի 2-րդ մասի 8-րդ կետի պահանջները բավարարող թեկնածուներ:

14. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները բաց քվեարկության (քվեարկությունը իրականացվում է յուրաքանչյուր թեկնածուի համար առանձին) միջոցով՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում են Մրցութային հանձնաժողովի թեկնածուներ:

15. Մրցութային հանձնաժողովի թեկնածուների ընտրությունից հետո` եռօրյա ժամկետում, Մրցութային հանձնաժողովում թեկնածու ընդգրկված անձինք տեղեկացվում են այդ մասին և իրենց համաձայնությունը ստանալուց հետո, Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման համաձայն:

16. Մրցութային հանձնաժողովի կազմի մասին հայտարարությունը հրապարակվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ www.tvradio.am պաշտոնական ինտերնետային կայքում:

17. Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո՝ եռօրյա ժամկետում Մրցութային հանձնաժողովի անդամներին տեղեկացվում է, ինչպես նաև տեղեկացվում է Մրցութային հանձնաժողովի առաջին նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

18. Մրցութային հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:

19. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, ներառյալ՝ նախագահը, որին Մրցութային հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ բաց քվեարկությամբ ընտրում են Մրցութային հանձնաժողովի անդամները:

20. Եթե Մրցութային հանձնաժողովի նախագահի մասնակցությունը դրա հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա ընտրվում է Մրցութային հանձնաժողովի նոր նախագահ:

21. Եթե մրցույթի ընթացքում կամ մրցույթից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ Մրցութային հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը դրա հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա մրցութային հանձնաժողովի կազմը չի համալրվում:

22. Խորհրդի անդամի յուրաքանչյուր թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորվում է նոր Մրցութային հանձնաժողով, բացառությամբ այն դեպքերի, երբ միաժամանակ առաջացել է Խորհրդի մեկից ավելի անդամների թափուր պաշտոն:

 

4. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

23. Մրցութային հանձնաժողովը, Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ որոշումը` մեկօրյա ժամկետում վարչապետին գրավոր ներկայացնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

24. Մրցութային հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: