ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2019 թվականի N 1066-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊՐՈՖ ԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՊՐՈՖ ԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1066-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը |
1. |
7604299000 |
ալյումինե համաձուլվածքից պրոֆիլներ |
ALՍMIL S.A. |
կգ |
300000 |
Հունաստան, |
1 200 000 000 |
2. |
7604210000 |
ալյումինե համաձուլվածքից սնամեջ պրոֆիլներ |
ALՍMIL S.A. |
կգ |
1250000 |
Հունաստան, |
5 000 000 000 |
3. |
8302415000 |
ամրակման արմատուրա, ֆուրնիտուրա պատուհանների համար |
Եվրոպական ստանդարտներին համապատասխան՝ ամրակային դետալներ, արմատուրա և ֆուրնիտուրա՝ պատուհանների համար |
կգ |
45000 |
Հունաստան, |
720 000 000 |
4. |
8302411000 |
ամրակման արմատուրա, ֆուրնիտուրա դռների |
Եվրոպական ստանդարտներին համապատասխան՝ ամրակային դետալներ, արմատուրա և ֆուրնիտուրա՝ դռների համար |
կգ |
35000 |
Հունաստան, |
525 000 000 |
5. |
4008219000 |
ռետինե ժապավեն՝ դռների, պատուհանների համար |
ALՍMIL S.A. |
կգ |
180000 |
Հունաստան |
410 000 000 |
6. |
7616991008 |
ալյումինե դետալներ դռների, պատուհանների համար |
ALՍMIL S.A. ընկերության արտադրության |
կգ |
60000 |
Հունաստան |
265 000 000 |
7. |
8457109009 |
4-առանցքանի թվային ծրագրային կառավարմամբ ալյումինե պրոֆիլներ մշակող կենտրոն |
FՕM INDՍSTRIE SRL AXEL 4 75 CNC macհiոiոg ceոter |
հատ |
1 |
Իտալիա |
86 000 000 |
8. |
8461509009 |
5-առանցքանի թվային ծրագրային կառավարմամբ երկգլխանի սղոց՝ ալյումինե պրոֆիլների համար |
FՕM INDՍSTRIE SRL KEՕPE E5 m.6,6 sawiոg macհiոe |
հատ |
1 |
Իտալիա |
32 450 000 |
9. |
8461509009 |
էլեկտրապնևմատիկ սղոց՝ ալյումինե պրոֆիլների համար |
FՕM INDՍSTRIE SRL MIRAGE 1000 sawiոg macհiոe |
հատ |
1 |
Իտալիա |
6 100 000 |
10. |
8461509009 |
սղոց ալ. պրոֆիլների համար |
FՕM INDՍSTRIE SRL Paոda 3000 ecհօ sawiոg macհiոe |
հատ |
1 |
Իտալիա |
1 760 000 |
11. |
8462299800 |
պնևմատիկ պրես- հաստոց ալյումինե կոնստրուկցիաների անկյունների սեղմման համար |
FՕM INDՍSTRIE SRL BaiհaL Cօrոer assembly macհiոe |
հատ |
1 |
Իտալիա |
3 800 000 |
12. |
8428399009 |
թվային էլեկտրոնային կոնվեյեր |
FՕM INDՍSTRIE SRL Electrօոic rօller table 5000RM |
հատ |
1 |
Իտալիա |
4 400 000 |
|
Ընդամենը |
|
8 254 510 000 |
(հավելվածը փոփ. 01.10.20 N 1620-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ծ. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.10.2020, N 1620-Ա | 02.10.2020, N 1066-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|