ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2019 թվականի N 1198-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1198-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը (դրամ) |
1. |
7217201000 |
Մետաղալար երկաթից կամ չլեգիրված պողպատից, |
մետաղալար՝ ցինկապատ |
կգ |
13 500 |
Հնդկաստանի Հանրապետություն, |
11 518 200 |
2. |
4810921000 |
Թուղթ և ստվարաթուղթ՝ մեկ կամ զույգ կողմերից կաոլինով (չինական կավով) կամ այլ անօրգանական նյութերով պատված, կապակցող նյութերի օգտագործմամբ կամ առանց կապակցող նյութերի և առանց որևէ այլ պատվածքի, ներկած կամ չներկած, զարդարված կամ չզարդարված մակերեսով, տպված կամ չտպված, գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) թերթերով: Օգտագործվող՝ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով. |
միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ բոլոր սպիտակեցված |
կգ |
270 000 |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, ԵՄ, Ռուսաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Բրազիլիա |
124 425 000 |
3. |
4802552500 |
Գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ, 1 մԱ-ի համար 40 գ կամ ավելի, բայց 150 գ-ից ոչ ավելի զանգվածով, գլանափաթեթներով. |
տպագրական օֆսեթ թուղթ՝ գլանափաթեթով |
կգ |
270 000 |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, ԵՄ, Ռուսաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Բրազիլիա |
124 425 000 |
4. |
4802551500 |
Գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ, 1 մ2-ի համար 40 գ կամ ավելի, բայց 150 գ-ից ոչ ավելի զանգվածով, գլանափաթեթներով. ---1 մ2-ի համար 40 գ կամ ավելի, բայց 60 գ-ից պակաս զանգվածով |
տպագրական |
կգ |
1 200 000 |
Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, ԵՄ, Ռուսաստան, Բրազիլիա |
518 400 000 |
5. |
4802559000 |
Գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ, 1 մ2-ի համար 40 գ կամ ավելի, բայց 150 գ-ից ոչ ավելի զանգվածով, գլանափաթեթներով. ---1 մ2-ի համար 80 գ կամ ավելի զանգվածով |
տպագրական |
կգ |
120 000 |
Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, ԵՄ, Ռուսաստան, Բրազիլիա |
51 840 000 |
|
Ընդամենը |
|
830 608 200 |
(հավելվածը լրաց., փոփ. 06.02.20 N 118-Ա, լրաց. 02.04.20 N 480-Ա, 01.10.20 N 1615-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |