ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 նոյեմբերի 2020 թվականի |
N 417-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի «Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի N 41-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 468-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 15-րդ կետից հանել «(7 821 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի)», «(424 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի)», «(0,785 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(1,406 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(1,580 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(0,757 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)» և «(1,344 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)» բառերը.
2) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1 կետով.
«15.1. Սույն կարգի 15-րդ կետում նշված ծառայությունների վճարների a1-a7 մեծությունները ընդունվում են սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված վճարներին հավասար.
Աղյուսակ N 1
|
»: |
3) Հավելվածի 16-րդ կետում «հավասար» բառից հետո լրացնել «սույն կետի» բառերով, իսկ N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 1
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող` |
Ս. ԱՂԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2020 թվական: