Գլխավոր տեղեկություն
Номер
N 1936-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.12.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.12.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.12.2020
Дата вступления в силу
04.12.2020

 

03.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1936-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից հանձնված՝ 768000 դրամ արժողությամբ տեխնիկական սարքավորումները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

 

03.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1936-Ա որոշման

      

Ց Ա Ն Կ

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

        

NN
ը/կ

Տեխնիկական սարքավորման անվանումը

Տեխնիկական սարքավորման տեսակը

Քանակը

Միավորի ձեռքբերման արժեքը
(դրամ)

1.

Համակարգչային բարձրախոս

SP-HF180 USB, Speakers համակարգչային, լարային, ձայնի աստիճանի կարգավորումով (դիապազոնը` 150-20000 Hz,
հզորություն` 2ճ3 Վտ)

80

4400

2.

Համակարգչային տեսախցիկ

USB Digital, PC Camera (մեգապիքսել` 1.3)

80

5200

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան