Գլխավոր տեղեկություն
Номер
N 1822-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.11.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 24.11.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.11.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.11.2020
Дата вступления в силу
24.11.2020

 

23.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2020 թվականի N 1822-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3 մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռազմական դրությամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած հանգստյան տներին, հյուրանոցներին և հյուրատներին աջակցություն տրամադրելու նպատակով 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կոմունալ ծառայությունների՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի սպառված ծավալների գծով առաջացած պարտքերի մարման համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 127,121.3 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը տրամադրել «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերություններին՝ դրամաշնորհի պայմանագրերի հիման վրա։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո՝ անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 23-ի N 1822-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 23-ի N 1822-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 23-ի N 1822-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 23-ի N 1822-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 23-ի N 1822-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան