ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 395-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 113,162,390 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայորդյաց տների տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 15-ի N 395-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1 |
Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայորդյաց Տների (1. Արաբկիր, 2. Մալաթիա, 3. Նոր Նորք, 4. Էջմիածին, 5. Աշտարակ, 6. Գյումրի, 7. Վանաձոր) սաների ուսումնակրթական պայմանները, որտեղ նրանք կրթվում և դաստիարակվում են ազգային եկեղեցական ոգով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
1. ՀՀ, ք. Երևան, Հ. Ներսիսյան 14, 2. ՀՀ, ք. Երևան, Սեբաստիա 37, 3. ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգված 4. ՀՀ, ք. Էջմիածին, Իսի Լե Մուլինո 5. ՀՀ, ք. Աշտարակ, Սիսակյան, 6. ՀՀ, ք. Գյումրի, Օզանյան 1, 7. ՀՀ, ք. Վանաձոր, Մաշտոցի 116: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն 113.162.390 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայորդյաց տների էլեկտրաէներգիայի և գազի մատակարարում, գազի տեխնիկական սպասարկում և հեռախոսակապ: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, |
Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մալաթիայի Հայորդյաց Տուն Նոր Նորքի Հայորդյաց տուն |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
չկա |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
(հավելվածը խմբ. 30.09.20 N 594-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.09.2020, N 594-Ա | 01.10.2020, N 395-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|