ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 572-Ա
«ՍՈՐՍ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՏՈՒԿ ԾՆՈՂՆԵՐ ՀԱՏՈՒԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի կողմից իրականացվող` 9,760,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հատուկ ծնողներ հատուկ երեխաների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի N 572-Ա որոշման |
«ՀԱՏՈՒԿ ԾՆՈՂՆԵՐ ՀԱՏՈՒԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի հիմնական նպատակներն են ● Հաշմանդամություն ունեցող երեխաների համար օժանդակ և հարմարեցված գույքի ու կահույքի /քայլակ, աթոռ, սեղան/ հասանելիության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Իզմիրլյան Բարեգործական Հիմնադրամ (գրանցման համար՝ 222.160.1107031, հասցե ՝ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2/1) ՀՎՀՀ՝ 02819088 (7,400,000 դրամ) և անհատ բարերարներ (2,360,000 դրամ): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ ք. Երևան, Նաիրի Զարյան 19, բն. 29, ՀՎՀՀ՝ 00128663 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագրի իրականացման վայրն է ՀՀ, ք. Երևան Ավան Առինջ, 1-ին միկրո շրջան, Տաշքենդի փող. թիվ 7 մանկապարտեզ: ՀՀ, ք. Երևան Նորք Մարաշ 13 փողոց 38 տուն, սոցիալական բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9,760,000 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրում ընդգրկված են սոցիալապես անապահով ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաների 10 ծնողներ, որոնք աշխատում են արտադրամասում և աշխատանքով են ապահովվում: Հիմնադրամը այս ծրագրով ձեռք բերված սարքավորումների միջոցով պատրաստված գույքով պետք է հագեցնի Իզմիրլյան մանկատան սենյակները, որից կօգտվեն 103 Իզմիրլյան մանկատան ծանր հաշմանդամություն ունեցող երեխաները: Ծրագրի ընթացքում ամբողջովին անվճար հիմունքներով կվերապատրաստվեն և հմտություններ կսովորեն շուրջ 20 և ավել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ և քույր ու եղբայրներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
20 սեպտեմբեր 2020 թ. – 31 դեկտեմբերի 2021 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանում չկա հաշմանդամություն ունեցող երեխաների համար աթոռակներ, սայլակներ, կանգնակներ անհատական ադապտացիաներ, սենսորային խաղալիքներ, մատեր, բարձիկներ արտադրող կազմակերպություն: Իսկ մեր հասարակության մի մեծ հատված՝ ՀՀ-ում միայն պաշտոնապես գրանցված 8651 հաշմանդամություն ունեցող երեխա ունի այս ամենի կարիքը: Հետևաբար մենք մեր ծրագրով հասարակության մի մեծ հատվածի կտանք հնարավորություն իրենց երեխաների, իրենց և իրենց ընտանիքների համար կյանքի նորմալ պայմաններ ստեղծելու և ինտեգրվելու ու դառնալու մեր ՔՀԿ լիարժեք անդամներ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախատեսվում է ձեռք բերել |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը հետևյալն են ` |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում համագործություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի իրականացման ընթացքում վերահսկողությունը կիրականացվի «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի կողմից, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական օժանդակությունը տրամադրող կազմակերպության կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|