ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2001 թվականի N 599
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրավասու նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցման աշխատանքները համակարգելու նպատակով`
1. Ստեղծել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 27.07.17 N 852-Ա)
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացվելուց հետո 15-օրյա ժամկետում դրանց մասին տալ եզրակացություն:
(2-րդ կետը փոփ. 02.03.17 N 205-Ա)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 02.03.17 N 205-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2001 թ. օգոստոսի 13 |
Հավելված օգոստոսի 13-ի N 599 |
Կ Ա Զ Մ
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ն. Խաչատուրյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Տ. Սիմոնյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ |
Ա. Խոջոյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ն. Պետրոսյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ |
Դ. Սողոմոնյան |
- Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ |
Մ․ Մկրտչյան |
- Կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետի պարտականությունները կատարող (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը խմբ. 14.10.08 N 803-Ա, լրաց. 29.12.08 N 1094-Ա, փոփ. 13.03.12 N 204-Ա, 14.01.13 N 12-Ա, 01.04.15 N 242-Ա, 20.07.15 N 648-Ա, 12.04.16 N 276-Ա, 12.05.16 N 406-Ա, 02.03.17 N 205-Ա, փոփ., խմբ. 27.07.17 N 852-Ա, խմբ 10.10.19 N 1456-Ա, փոփ. 26.02.20 N 257-Ա, 15.05.20 N 579-Ա, 20.11.20 N 1257-Ա)