01.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2020 թվականի N 1598-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
01.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N 1598-Լ որոշման |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն են: Սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում դրանք հասարակության կողմից օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման գործընթացում:
2. Սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված` բնակչության շրջանում նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: Դրան զուգահեռ ավելանում են հիվանդությունների, հաշմանդամության ցուցանիշները: Նշվածը վկայում է, որ կան համալիր հիմնախնդիրներ, որոնց շարքում նաև` լուծման կարիք ունեցող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրները:
3. Ծրագրում և միջոցառումներ ցանկում նախանշված են հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը յուրատեսակ միջոց են առողջության պահպանման և ամրապնդման համար, որոնք խթանում են համընդհանուր մարդկային արժեքների համակարգի ձևավորման և անհատի բարոյակամային որակների զարգացումը: Նշվածը իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց առօրյա կյանքում ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:
5. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:
3. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Բնակչության ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական պատրաստականությունը, որոնք ներառում են դպրոցականների, սովորողների, զինծառայողների ֆիզիկական պատրաստականությունը, ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական և հոգևոր վերականգնումը:
7. Սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը, այդ թվում նաև՝ հաշմանդամային սպորտը:
8. Բարձրագույն նվաճումների սպորտը: Օլիմպիական գաղափարների տարածումը: Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացումը: Մարզական արդյունքների բարելավումը:
9. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև բուժսպասարկման կատարելագործումը:
4. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10. Ծրագրի նպատակը՝ սոցիալ-տնտեսական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է 2021 թվականի ընթացքում:
11. Ծրագրի խնդիրներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը,
2) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետ գործունեության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը,
3) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը,
4) օլիմպիական և պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման և մասնակցության ապահովումը,
5) կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի զարգացումը,
6) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը,
7) ոլորտի գործունեության և զարգացման կառավարման համակարգի կատարելագործումը:
5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
12. Ակնկալվող արդյունքներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ բնակչության վերաբերմունքի ձևավորումը,
2) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը,
3) բարձրակարգ մարզիկների պատրաuտումը, միջազգային մրցաuպարեզներում Հայաuտանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մաuնակցության ապահովումը, ինչպես նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների հասնելը,
4) հայրենիքի պաշտպանությանը պատրաuտ երիտաuարդության ֆիզիկական պատրաuտականության ապահովումը:
13. Ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները:
6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
14. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:
Ց Ա Ն Կ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
N |
Ծրագրի և միջոցառման անվանումը |
Նպատակը և ակնկալվող արդյունքը |
Հիմնախնդիրները |
Ժամկետը |
Ֆինան-սավորման չափը (հազար դրամ) |
Ֆինան-սավորման աղբյուրը |
Կատարողը |
1 |
«Մեծ նվաճումների սպորտ» «ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» |
ՀՀ առաջնությունների անցկացման ապահովում: Համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ու վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով նախապատրաստվելու նպատակով ուսումնամարզական հավաքների կազմակերպում: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելով՝ ՀՀ մարզական հեղինակության բարձրացման ապահովում: ՀՀ առաջնությունների քանակի ավելացում, օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով մասնակցելու նպատակով ուսումնամարզական հավաքների քանակի ավելացում, միջազգային տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերին մասնակցության ավելացում։ |
Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավում և Հայաստանի մարզական միջազգային հեղինակության բարձրացում։ |
Տարվա ընթացքում |
1,198,073.9 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2 |
«Մեծ նվաճումների սպորտ» «ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում» |
Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի անդամներին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում: ՀՀ հավաքական թիմերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին պատշաճ ձևով ներկայացում։ |
Հանրապետության հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում։ |
1-ին եռամսյակ |
81,840.0 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
3 |
«Մեծ նվաճումների սպորտ» «Ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ» |
Հաշմանդամային սպորտի զարգացման խթանում, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորում, սոցիալական հավասարության խթանում, մարմնակրթական և այլ ընդհանուր հետագա գործունեության զարգացում և իրագործում, հաշմանդամների տարբեր խմբերի անձանց հասարակություն ինտեգրման գործընթացի խթանում, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, ինչպես նաև հաշմանդամների միջազգային մարզական կազմակերպություններում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ինտեգրման գործընթացի խթանում: Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական պատրաստվածության բարձրացում, առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի արմատավորում, զանգվածային-մարզական և ֆիզկուլտուրայինառողջարարական աշխատանքների օրացուցային պլանի կենսագործման ապահովում, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու համար հնարավորությունների ընձեռում, սոցիալական հավասարության և հաշմանդամների տարբեր խմբերի հասարակությանը ինտեգրման գործընթացի խթանում` հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծում հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, պարապողների մարզական վարպետության կատարելագործում: |
Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը։ |
Տարվա ընթացքում |
104,080.2 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
4 |
«Մեծ նվաճումների սպորտ» «Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային ծրագրերի մշակում և իրականացում» |
Հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում։ |
Մասնագիտական խոր գիտական հետազոտությունների արդյունքում մարզիկների ֆունկցիոնալ հնարավորությունների հայտնաբերում։ |
Տարվա ընթացքում |
54,623.7 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
5 |
«Մեծ նվաճումների սպորտ» «Աջակցություն hայկական կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացմանը» |
Մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության ամրապնդում, առողջ ապրելակերպի դաստիարակում, ազգային մարզաձևերի պահպանում: |
Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի պահպանում, տարածում և զարգացում: |
Տարվա ընթացքում |
13,022.2 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
6 |
«Մեծ նվաճումների սպորտ» «Նավամոդելային սպորտի զարգացում» |
Նավամոդելային սպորտի զարգացում, նավամոդելային սպորտի 2021թ. աշխարհի առաջնությանը մասնակցություն, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ՀՀ ազգային հավաքականի (համալրված նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոններով) մասնակցություն, ներկայացում և փորձի փոխանակում։ |
ՀՀ ազգային հավաքականի մասնակցություն աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Մարզական արդյունքների բարելավում։ |
2-րդ եռամսյակ |
5,075.1 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
7 |
«Մեծ նվաճումների սպորտ» Շախմատիստների պատրաստման ծառայություններ» |
Հայաստանում շախմատի զարգացմանն ու ծավալմանը նպաստում, շախմատային դպրոցների, ակումբների և խմբակների նյութատեխնիկական ապահովման ընդլայնում, շախմատային կյանքի տարածմանն ու լուսաբանմանը աջակցում, միջազգային նմանատիպ կազմակերպությունների հետ գործունեության կազմակերպում։ |
ՀՀ տարածքում շախմատի զարգացում, տաղանդավոր երեխաների բացահայտում, կրթում, մարզիչների վերապատրաստում, շախմատի մասսայականացում ՀՀ- ում և ԱՀ-ում։ |
Տարվա ընթացքում |
163,438.5 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
8 |
«Մեծ նվաճումների սպորտ» «Ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության նախապատրաստման և մասնակցության ապահովում» |
2021 թվականի Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցությանն ապահովում։ |
Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում 32-րդ Օլիմպիական խաղերին։ |
1-ին եռամսյակ |
94,774.7 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
9 |
«Մեծ նվաճումների սպորտ» «Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոներին մասնակցության ապահովում» |
Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում 2021 թ. Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնին, երիտասարդ խոստումնալից մարզիկների բացահայտում, օլիմպիական գաղափարների տարածում, մրցակցական փորձի ձեռքբերում։ |
Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում 2021 թ. Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնին։ |
3-րդ եռամսյակ |
27,678.1 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
10 |
«Մեծ նվաճումների սպորտ» «Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում» |
Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում 2022 թ. Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին, երիտասարդ խոստումնալից մարզիկների բացահայտում, օլիմպիական գաղափարների տարածում, մրցակցական փորձի ձեռքբերում։ |
Հայաստանի մարզական պատվիրակության Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին մասնակցության ապահովում (Հայաստանի մասնակցության ապահովման կանխավճարի վճարում)։ |
1-ին եռամսյակ |
571.2 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
11 |
«Մեծ նվաճումների սպորտ» «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցա- նակների հանձնում» |
Դրամական պարգևներ շնորհելու միջոցով մարզիչների և մարզիկների նյութական խրախուսում և սոցիալական վիճակի բարելավում, օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և միջազգային մրցաշարերին հաղթողների և մրցանակակիրների նյութական խրախուսում ըստ արդյունքների։ |
Միջազգային մրցումներին մասնակցության արդյունքների բարելավում։ |
4-րդ եռամսյակ |
150,000.0 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
12 |
«Մեծ նվաճումների սպորտ» «ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի հատկացում» |
Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզումների արդյունավետության բարձրացում, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչների աշխատավարձերի վճարում, վերջիններիս սոցիալական պայմանների բարելավում և մարզական արդյունքների բարձրացում: |
ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների սոցիալական պայմանների բարելավում։ |
Տարվա ընթացքում |
147,118.8 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
13 |
«Մեծ նվաճումների սպորտ» «Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանա- կան թոշակի հատկացում» |
Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում մրցանակային տեղերի նվաճում, անձնական արդյունքների բարելավում: Օլիմպիական խաղերի մասնակցության համար վարկանիշների ձեռքբերում, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ ռեկորդների բարելավում: |
Շահառուների սոցիալական պայմանների բարելավում։ |
Տարվա ընթացքում |
157,000.0 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
14 |
«Մեծ նվաճումների սպորտ» «ՀՀ «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպում, անցկացում և հաղթող ճանաչված մար- զիկների պարգևատրում» |
ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպում, անցկացում և հաղթող ճանաչված մարզիկների պարգևատրում։ |
Շահառուների սոցիալական պայմանների բարելավում։ |
4-րդ եռամսյակ |
51,500.0 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
15 |
«Մեծ նվաճումների սպորտ» «2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին և/կամ մերսողներին ֆինանսական աջակցության տրամադրում» |
2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ գործող մարզիկ հանդիսացող օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին և/կամ մերսողներին սպորտային նպաստի տրամադրում։ |
Շահառուների սոցիալական պայմանների բարելավում։ |
1-ին, 2-րդ, և 3-րդ եռամսյակներ |
324,800.0 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
16 |
«Մասսայական սպորտ» «ՀՀ մարզերում և ԱՀում հանրապետական մարզական փառատոների անցկացում» |
Ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացում Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացում։ |
Բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովում, առողջ ապրելակերպի արմատավորում, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկում, համայնքներում ֆիզկուլտուրայի օրերի անցկացման ավանդույթի վերականգնում, անհատի ներդաշնակ զարգացում և աշխատունակության բարձրացում, առողջ ապրե- լակերպի ձևավորում։ |
3-րդ եռամսյակ |
9,208.3 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
17 |
«Մասսայական սպորտ» ««Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպում և անցկացում» |
Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, բնակչության առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում: |
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ կատարվող աշխատանքների խթանում, բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով ընտանեկան կապերի ամրապնդում և առողջ կենսակերպի գաղափարների արմատավորում, հաշմանդամային սպորտի զարգացման խթանում, սոցիալական հավասարության խթանում, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում։ |
2-րդ և 3-րդ եռամսյակներ |
35,721.7 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
18 |
«Մասսայական սպորտ» «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում» |
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորում, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում։ |
Ավագ տարիքի դպրոցականների ֆիզիկական պատրաստականության մոնիտորինգի անցկացում, դպրոցականների և երիտասարդության շրջանում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության և զանգվածային մարզական աշխատանքների հետագա բարելավում։ |
3-րդ և 4-րդ եռամսյակ |
6,897.2 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
19 |
«Մասսայական սպորտ» ««Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում» |
Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ հանգստի կազմակերպում։ |
Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, հաշմանդամային սպորտի մասսայականացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի գաղափարների արմատավորում և հասարակությանը նրանց լիարժեք ինտեգրում, ակտիվ կենuակերպը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում արմատավորելու նպատակով զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքի կազմակերպում։ |
3-րդ եռամսյակ |
11,881.0 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
20 |
«Մասսայական սպորտ» ««Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի անցկացում» |
Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, նախադպրոցական տարիքի երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորում։ |
Ֆիզիկական վարժությունների միջոցով նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում շարժողական ունակությունների ձևավորում, առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի գաղափարի ձևավորում, նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչություն, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի կարևորում, նախադպրոցական տարիքի երեխաների համար ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, նախադպրոցական հաստատություններում և նախակրթարաններում (այսուհետ` Հաստատություն) ֆիզկուլտուրային, առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպման աշխատանքների խթանում։ |
2-րդ եռամսյակ |
18,920.5 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
21 |
«Մասսայական սպորտ» «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի անցկացում» |
Հայաստանի Հանրապետությունում գործող բնակչության սոցիալական պաշտպանության երեխաների ընդհանուր տիպի, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների (այսուհետ` հաստատություն) երեխաների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացում։ |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հնարավորությունների օգտագործում հաստատությունների երեխաների դաստիարակության և առողջության ամրապնդման գործընթացում, հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դերի կարևորում, ֆիզկուլտուրային, առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպում։ |
2-րդ եռամսյակ |
5,193.0 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
22 |
«Մասսայական սպորտ» «Հանրապետական ուսանողական մարզական խաղերի անցկացում» |
Ուսանողության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորում, ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում, որը կնպաստի բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, ուսանողների բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի արմատավորմանը, ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպմանը։ |
Ուսանողների շրջանում ֆիզիկական պատրաստվածության բարելավում, նրանց աշխատունակության բարձրացում, առողջության ամրապնդում,առողջ կենսակերպի արմատավորում և մարզական-մասսայական միջոցառումներին ուսանողության ներգրավում։ |
2-րդ եռամսյակ |
22,001.3 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
23 |
«Մասսայական սպորտ» «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԱՀ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի անցկացում» |
Հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում առողջ ապրելակերպի արմատավորում, ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում։ |
Աշակերտների շրջանում ֆիզիկական պատրաստվածության բարելավում, նրանց աշխատունակության բարձրացում, առողջության ամրապնդում, առողջ կենսակերպի արմատավորում և մարզական-մասսայական միջոցառումներին բարձր դասարանների աշակերտների ներգրավում։ |
1-ին և 4-րդ եռամսյակներ |
47,575.9 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
24 |
«Մասսայական սպորտ» «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԱՀ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 47-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման անցկացում» |
Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, դպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորում: |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, նրանց ֆիզիկական որակների բարելավում, դպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչություն, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի կարևորում,դպրոցական տարիքի երեխաների համար ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրային, առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպման խթանում։ |
1-ին և 2-րդ եռամսյակ |
26,255.9 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
25 |
«Մասսայական սպորտ» «ՀՀ գյուղական մարզական խաղերի անցկացում» |
Բնակչության առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, մարզերի գյուղական բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում։ |
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ կատարվող աշխատանքների խթանում, բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, մարզերում գյուղական բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի գաղափարների արմատավորում։ |
3-րդ եռամսյակ |
4,399.1 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
26 |
«Մասսայական սպորտ» «Պետական մարմինների աշխատողների միջև հրաձգության հանրապետական մրցույթի անցկացում» |
Աշխատակիցների շրջանում ֆիզկուլտուրայինառողջարարական ու մարզական աշխատանքների ակտիվացում, հրաձգություն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության սերմանում, զենքի ճիշտ օգտագործման, դրա հետ ճիշտ վարվելու, արագ կողմնորոշվելու ունակությունների և հմտությունների զարգացում, հրաձգություն մարզաձևի մասսայականացում աշխատակիցների շրջանում, որը կնպաստի պետական մարմիններում աշխատակիցների շրջանում հրաձգություն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության սերմանելուն, զենքի ճիշտ օգտագործման, դրա հետ ճիշտ վարվելու, արագ կողմնորոշվելու ունակությունների և հմտությունների զարգացմանը, աշխատակիցների շրջանում հրաձգություն մարզաձևի մասսայականացմանը: |
Աշխատակիցների շրջանում տարվող ֆիզկուլտուրայինառողջարարական ու մարզական աշխատանքների աշխուժացումը, նրանց ֆիզիկական պատրաստականության բարելավում, աշխատակիցների շրջանում սպորտի մասսայականացում։ |
1-ին եռամսյակ |
1,389.6 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
27 |
«Մասսայական սպորտ» «Տարեցների հանրապետական խաղերի անցկացում» |
Տարեց բնակչության առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, տեղերում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում։ |
Տարեց բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, սոցիալական հավասարության խթանում, սպորտի մասսայականացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի գաղափարների արմատավորում և հասարակությանը նրանց լիարժեք ինտեգրում։ |
3-րդ եռամսյակ |
7,164.0 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
28 |
«Մասսայական սպորտ» «Համաշխարհային ունիվերսիադային Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակության մասնակցության ապահովում» |
ՀՀ համալսարանական մարզական պատվիրակությունները ունիվերսիադաներին ներկայանում են ՀՀ ուսանող լավագույն մարզիկներով և հավաքական թիմերի մարզիչներով: ՀՀ համալսարանական մարզական պատվիրակությունների մասնակցություն համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի /ՖԻՍՈՒ/ կողմից կազմակերպվող կրթական սեմինարներին, վեհաժողովին և կոնֆերանսին, ներկայացնելով ՀՀ-ում համալսարանական սպորտի առկա վիճակը և զարգացման հեռանկարները: |
2021թ.30-րդ ձմեռային և 31-րդ ամառային համաշխարհային ունիվերսիադաներին ՀՀ ուսանողական մարզական պատվիրակության մասնակցության նախապատրաստում և ապահովում։ |
2-րդ և 4 –րդ եռամսյակ |
34350.0 |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |