ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մարտի 5-ին
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«Ռազմական դրության ժամանակ պաշտպանության իրականացմանը կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը, ներքին զորքերը, քաղաքացիական պաշտպանության զորքերը և ազգային անվտանգության զինված ստորաբաժանումները (այսուհետ` այլ զորքեր):»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|