ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 573-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N Մ-086-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի շնորհում» ծրագրի մասին» N Մ-086-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման անվանման մեջ և 1-ին ու 2-րդ կետերում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի» բառերը փոխարինել «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանգանակության մասնակիցներ ֆիզիկական անձիք, ոչ առևտրային և բարեգործական կազմակերպություններ, նվիրատվություն և նվիրաբերություններ կատարողներ՝ մասնավորապես Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամը՝ ի դեմս հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամը, ինչպես նաև «100 կյանք» նախագծի համահիմնադիրներ՝ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և այլոք».
3) որոշմամբ հաստատված ծրագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամ՝
գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան 6, ՀՎՀՀ՝ 02628286.
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ՝
գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան 6, ՀՎՀՀ՝ 00222722».
4) որոշմամբ հաստատված ծրագրի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն ծրագրի իրականացման վերահսկողությունն իրականացնելու են Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կներկայացվեն տեղեկություններ»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. սեպտեմբերի 30 Երևան |