ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մարտի 5-ին
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտ՝ պետական ու ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող և բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտ:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով և նոր մասով.
«զ) բնակչության ուսուցման կազմակերպումը:
Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ՝
ա) հոդվածի «զ» ենթակետից հանել «՝ վեցամսյա ժամկետում» բառերը.
բ) հոդվածը լրացնել «ը» ենթակետով՝
«ը) հաստատում է լիազորված մարմնի ներկայացրած արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծման ու դրանց օգտագործման կարգը:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի «դ» ենթակետը «հիմնահարցերով» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի «գ» ենթակետը «պաշտպանությունը» բառից հետո լրացնել «և այդ նպատակով ստեղծում են անհրաժեշտ մասնագիտացված կազմավորումներ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներն ապահովում են հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության անհապաղ ազդարարումը և պաշտպանությունը:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|