Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-310
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (12.04.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.12/12(187) Հոդ.232
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.03.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.03.2002
Дата вступления в силу
12.04.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի մարտի 5-ին

 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտ՝ պետական ու ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող և բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտ:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով և նոր մասով.

«զ) բնակչության ուսուցման կազմակերպումը:

Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ՝

ա) հոդվածի «զ» ենթակետից հանել «՝ վեցամսյա ժամկետում» բառերը.

բ) հոդվածը լրացնել «ը» ենթակետով՝

«ը) հաստատում է լիազորված մարմնի ներկայացրած արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծման ու դրանց օգտագործման կարգը:»:

 

Հոդված 4.  Օրենքի 13-րդ հոդվածի «դ» ենթակետը «հիմնահարցերով» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի «գ» ենթակետը «պաշտպանությունը»  բառից հետո լրացնել «և այդ նպատակով ստեղծում են անհրաժեշտ մասնագիտացված կազմավորումներ» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներն ապահովում են հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության անհապաղ ազդարարումը և պաշտպանությունը:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


  Երևան
29 մարտի 2002 թ.
ՀՕ-310