Գլխավոր տեղեկություն
Номер
N 1593-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.09.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2020
Дата вступления в силу
09.10.2020

 

29.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2020 թվականի N 1593-Ն

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ, ՇԱՔԱՐԱՎԱԶԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀՈՒՄՔԻ ՉՆՎԱԶՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ԻՐԵՆՑ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը և 5-րդ մասը, 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարների կուտակման ժամանակացույցը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարների հաշվառման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների նախորդ տարվա ներմուծման նվազագույն ծավալները, որոնցից սկսած գործում է ռազմավարական պաշարների պահուստի ձևավորման պահանջը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

29.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1593-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ, ՇԱՔԱՐԱՎԱԶԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀՈՒՄՔԻ ՉՆՎԱԶՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ

 

Նյութական արժեքի անվանումը

Օրենքով սահմանված ռազմավարական պաշարների կուտակման ժամանակացույցը

01.07.2021 թ.-ից

01.01.2022 թ.-ից

01.07.2022 թ.–ից

Պարենային ցորեն

50%

75%

100%

Շաքարավազ և դրա արտադրության համար
անհրաժեշտ հումք

50%

75%

100%

Բուսական յուղ և դրա արտադրության համար անհրաժեշտ հումք

50%

75%

100%

Դիզելային վառելիք

50%

75%

100%

Ավտոմոբիլային բենզին

50%

75%

100%

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

29.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1593-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ, ՇԱՔԱՐԱՎԱԶԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀՈՒՄՔԻ ՉՆՎԱԶՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի հաշվառման և ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը:

2. Սույն կարգում կիրառված հասկացությունները գործածվում են «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստով։

3. Ռազմավարական պաշարների պահուստի ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի հաշվապահական հաշվառումն իրականացվում է այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների կողմից և ներառվում է տվյալ կազմակերպության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում:

4. Ռազմավարական պաշարների պահուստի բացթողումն իրականացվում է ապաամրագրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն՝ լիազոր մարմնի կողմից պահպանում իրականացնող կազմակերպությանը տրամադրվող կարգագրի հիման վրա՝ համաձայն N 1 ձևի:

5. Կարգագրով նշված նյութական արժեքների բացթողումը կամ օգտագործումն իրականացվում է նյութական արժեքների սեփականատիրոջ կամ պահպանող կազմակերպության կողմից՝ կարգագրի կատարման ակտի հիման վրա ՝ համաձայն N 2 ձևի, որը տպագրված է կարգագրի դարձերեսին:

6. Կարգագրի կատարման ակտի մեկ օրինակը նյութական արժեքների սեփականատեր կազմակերպության կողմից տրամադրվում է լիազոր մարմնին ոչ ուշ, քան բացթողման ավարտին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

7. Նյութական արժեքների բացթողմանը կամ օգտագործմանը վերաբերող փաստաթղթերի համարակալումը յուրաքանչյուր տարի սկսվում է N 1-ից և շարունակվում է տարվա ընթացքում աճողական հաջորդականությամբ:

8. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակումն իրականացնող կազմակերպությունների կողմից դրանց պահպանման անհնարինության դեպքում, տվյալ նյութական արժեքները պահպանման են հանձնվում լիազոր մարմնի համակարգի պահեստարաններին կամ «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված կարգով այլ կառույցներին կամ կազմակերպություններին՝ պահատվության պայմանագրի հիման վրա:

9. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն կնքված պահատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի մեկական օրինակ տրամադրվում է լիազոր մարմնին՝ ոչ ուշ, քան հանձնման-ընդունման ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

10. Կազմակերպությունները հաշվետու տարվա յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ ՝ համաձայն N 3 ձևի:

11. Ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների հաշվառումը վարում է լիազոր մարմինը:

12. Լիազոր մարմինն ընթացիկ տարվա յուրաքանչյուր եռամսյակի ավարտին ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների առկայության ու վիճակի մասին ամփոփ հաշվետվությունը մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

13. N 3 ձևով սահմանված հաշվետվությունը լրացվում է հետևյալ կարգով`

1) հաշվետվության սկզբում, «(ռազմավարական պաշար ամբարող կազմակերպության անվանումը)» տողի վրա, լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ «(ժամանակահատված)» տողի վրա` ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածը.

2) հաշվետվության աղյուսակում և սյունակներում լրացվում է նյութական արժեքների, ըստ աղյուսակի, պահանջվող տեղեկատվությունը.

3) հաշվետվությունն ստորագրվում է կազմակերպության ղեկավարի (գլխավոր տնօրեն կամ տնօրեն) և հաշվապահի կողմից ու կնքվում կազմակերպության կնիքով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան


Ձև N 1

________________________________________
(կարգագիր տվող մարմնի անվանումը)

Կ Ա Ր Գ Ա Գ Ի Ր  N ________

  ____  _________ 20__ թ.

Ում _______________________________

(կազմակերպության անվանումը)
________________________________________

                  (հասցեն)
Ապաամրագել և բաց թողնել,                            (իրացնել)
                                                             (ստացողի անվանումը)
Ձեր մոտ ամբարված՝ ստորև նշված ռազմավարական պաշարի ապրանքները (նյութերը)

 

NN
ը/կ

Նյութական արժեքների
անվանումները

Տեսակը

Հաշվառման համարանիշը

Չափի միավորը

Քանակը

1.

         

2.

         

3.

         

4.

         

 

Քանակը (կշիռ կամ հատ) տառերով___________________________________________
__________________________________________________________________________
Բացթողման կամ իրացման հատուկ պայմանները_______________________________
__________________________________________________________________________
Կարգագիրն ուժի մեջ է մինչև __ ____ 20__ թ., և ժամկետը լրանալուց հետո կորցնում է ուժը՝ չօգտագործված մասով:
Հիմք՝_____________________________________________________________________
Բացթողումը ձևակերպել N 2 ձևի կարգագրի կատարման ակտով, որը տպագրված է սույն կարգագրի դարձերեսին: N 2 ձևի կատարման ակտի մեկ օրինակն ուղարկել ____________________________ոչ ուշ,
                                                                                                                                              (լիազոր մարմնի անվանումը)
քան բացթողման հաջորդ օրը:

ՂԵԿԱՎԱՐ                                                  ________________      ________________
                                                                                               (ստորագրությունը)                (անունը, ազգանունը)
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ   ________________      ________________
                                                                                               (ստորագրությունը)                (անունը, ազգանունը)
Կ.Տ.

 

 

Ձև N 2

N __________ ԿԱՐԳԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱԿՏ
(20__ թ. _________  _________-ի դրությամբ)

  ____  _________ 202_ թ.

Մենք՝
Կազմակերպության ղեկավար __________________________________
                                                                   (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
Գլխավոր հաշվապահ _____________________________
                                                   (անունը, հայրանունը, ազգանունը)
Կազմեցինք սույն ակտն այն մասին, որ 20__ թ.______ ___-ի N ________ կարգագրի հիման վրա բաց թողեցինք կազմակերպության կողմից ամբարված՝ ստորև նշված ռազմավարական պաշարի ապրանքները (նյութերը)

 

NN
ը/կ

Նյութական արժեքների
անվանումները

Տեսակը

Հաշվառման համարանիշը

Չափի միավորը

Քանակը

1.

         

2.

         

3.

         

4.

         

 

Քանակը (կշիռ կամ հատ) տառերով________________________

Լրացուցիչ տեղեկություններ_______________________________

ՀԱՆՁՆՈՂ

Կ.Տ.        ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ   ______________         _______________
                                                                                                       (ստորագրությունը)                (անունը, ազգանունը)

               ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ    ______________         _______________
                                                                                (ստորագրությունը)                (անունը, ազգանունը)

ԸՆԴՈՒՆՈՂ

Կ.Տ.       ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
              (ԼԻԱԶՈՐ ԱՆՁ)  ______________         _______________
                                                          (ստորագրությունը)                (անունը, ազգանունը)

______________________________________

         (պաշտոնը, անձը հաստատող փաստաթուղթը)

 

 

Ձև N 3

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿՈՒՏԱԿՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


______________________________________________________
(ռազմավարական պաշար ամբարող կազմակերպության անվանումը)


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ
___________________________
(հաշվետու ժամանակահատվածը)

 

 

NN
ը/կ

Նյութական արժեքների անվանումը

Չափի միավորը

Նախորդ ամսում ներկրված քանակը

Պահ- պանման վայրը

Մնացորդը

Տարբերությունը

Ծանոթա- գրություն

հաշվետու ժամանակա- հատվածի
սկզբին

հաշվետու ժամանակա- հատվածի
ավարտին

ավելացում

նվազում

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ    _______________________________
                                                                                                (պաշտոնը, ստորագրությունը)

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ                      ________________________________
                                                                                                       (ստորագրությունը)

Կ.Տ.

 

 

29.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1593-Ն որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ, ՈՐՈՆՑԻՑ ՍԿՍԱԾ ԳՈՐԾՈՒՄ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ

 

Նյութական արժեքի անվանումը

Նյութական արժեքի ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Նյութական արժեքի նախորդ տարվա ներմուծման նվազագույն ծավալը՝ բոլոր ծածկագրերի գումարով տոննա/տարի

Պարենային ցորեն

1001 91 200 0

4000

Շաքարավազ և դրա արտադրության համար
անհրաժեշտ հումք

1701

1000

Բուսական յուղ

1507 10 900,
1507 90 900,
1511 (բացառությամբ
1511 10 100 0,
1511 90 910 0),
1512 (բացառությամբ
1512 11 100 0,
1512 19 100 0,
1512 21 100 0,
1512 29 100 0)

500

Դիզելային վառելիք

2710 19 421 0,
2710 19 422 0,
2710 19 423 0,
2710 19 424 0,
2710 19 425 0

2500

Ավտոմոբիլային բենզին

2710 12 411 0,
2712 12 412 0,
2710 12 413 0,
2710 12 450 0,
2710 12 490 0,
2710 12 510 0,
2710 12 590 0

3000

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2020 թվական: