24.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2020 թվականի N 1575-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1786-Ա որոշումների` կազմակերպությունների լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակին ամրացված ավտոտրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված ավտոտրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման (հաշվառման) ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ սույն որոշման հավելվածում նշված ավտոտրանսպորտային միջոցների նպատակային օգտագործման կամ օտարման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
24.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1575-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Մակնիշը |
Պետական համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնականացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման համաձայն կազմակերպությունների լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված և հետ վերցվող ավտոտրանսպորտային միջոցներ | ||||||
«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված և հետ վերցվող | ||||||
1. |
Վազ (VAZ) 21099 |
996 LO 43 |
2006 թ. |
XTA21099012896626 |
800000 |
0 |
«Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված և հետ վերցվող | ||||||
2. |
Դոջ Գրանդ Քարավան (DODGE GRAND CARAVAN ) |
091 OR 61 |
1998 թ. |
2D8GP44L47R104434 |
3600000 |
0 |
«Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված և հետ վերցվող | ||||||
3. |
ՊԱԶ (PAZ) 672-Մ |
109 LU 57 |
1986 թ. |
8610960 (թափքի համարը) |
1000000 |
333333 |
4. |
Մերսեդես Սպրինտեր (MERSEDES) |
005 LU 57 |
1997 թ. |
WDB024621P701897 |
5000000 |
0 |
«Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված և հետ վերցվող | ||||||
5. |
Վազ (VAZ) 21213
Շարժիչի գազի սարքավորման հետ |
354 LU 36 |
1995 թ.
2005 թ. (սարքավորման տեղադր. տարին) |
XTA212130T1161249 |
597 000 |
0 |
6. |
Գազ 32213 (Gazel) միկրոավտոբուս |
451 SU 36 |
2002 թ. |
XTH21050020245676 |
3644800 |
0 |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակին ամրացված և հետ վերցվող ավտոտրանսպորտային միջոցներ | ||||||
7. |
Վազ (VAZ) 21074-120-21 |
014 OO 08 |
2005 թ. |
XTA 21074052216228 |
2622000 |
0 |
8. |
Վազ (VAZ) 21074-120-21 |
016 OO 08 |
2005 թ. |
XTA 21074005221605 |
2622000 |
0 |
9. |
Վազ (VAZ) 21074-120-21 |
054 SS 07 |
2005 թ. |
XTA 21074052215540 |
2622000 |
0 |
10. |
Վազ (VAZ) 2106 |
019 OO 08 |
2005 թ. |
XTA 21060050129701 |
2300500 |
0 |
11. |
Վազ (VAZ) 2106 |
020 OO 08 |
2005 թ. |
XTA 21060050129642 |
2300500 |
0 |
12. |
Վազ (VAZ) 21213 |
042 SS 07 |
2005 թ. |
XTA 21213021639480 |
3005100 |
0 |
13. |
Գազ (GAZ) 31105-120 |
044 ՕՕ 08 |
2004 թ. |
XTH 31105041217542 |
3600000 |
0 |
14. |
Վազ (VAZ) 21074-120-21 |
007 00 08 |
2005 թ. |
XTA 21074052201913 |
2622000 |
0 |
15. |
Վազ (VAZ) 21074-120-21 |
011 00 08 |
2005 թ. |
XTA 21074052216106 |
2622000 |
0 |
16. |
Վազ (VAZ) 21074-120-21 |
018 00 08 |
2005 թ. |
XTA 21074052216821 |
2622000 |
0 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |