Գլխավոր տեղեկություն
Номер
N 1845-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.11.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.11.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.11.2020
Дата вступления в силу
28.11.2020

 

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1845-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈԻՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Առաքելյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 51386/14) 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշման պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2020 թվականին հատկացնել 12,000 (տասներկու հազար) եվրոյին համարժեք դրամ՝ որոշմամբ սահմանված արդարացի հատուցման համար:

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1845-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1845-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1845-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 26-ի N 1845-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2020 թվական: