Գլխավոր տեղեկություն
Номер
N 1871-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.11.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.11.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.11.2020
Дата вступления в силу
28.11.2020

 

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1871-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաշվեկշռում հաշվառված Երևան քաղաքի Էրեբունի 12/6 հասցեում գտնվող 600.3 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,0484 հեկտար հողամասը (սեփականության վկայական N 06032018-01-0219) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին։

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն):

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշումը՝ «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2016 թվականի հունիսի 18-ին կնքված՝ քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Ծովակալ Իսակովի պող. N 22/9 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 67/0016 պայմանագրում կատարել փոփոխություն՝ «Ագրոքիմիական ծառայություն» բառերը փոխարինելով «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի և կազմակերպության տնօրենի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել պայմանագրերի կնքումը` պայմանագրերից բխող նոտարական վավերացման ու գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան