15.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2020 թվականի N 1051-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 541-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 541-Ա որոշման հավելվածի 1-ին միջոցառման «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով, իսկ 2-րդ միջոցառման «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերը՝ «նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|