Գլխավոր տեղեկություն
Номер
N 1908-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.01.31/7(531) Հոդ.150
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.01.2007
Дата вступления в силу
10.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1908-Ն

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 307-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 10.09.20 N 1486-Ն)

1. Սահմանել`

ա) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրի հաշվառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 13
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 16-ի N 1908-Ն որոշման

Ձև

Ձ Ե Վ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ

 


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ
ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

ԱԱ N 000000

 ՀԱՐԳԵԼԻ՛ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ, ՏՈՒԳԱՆՔԻ ՏԵՂՈՒՄ ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄԸ ԿԱՄԱՎՈՐ Է:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ___ հոդվածի ___ մաս,

արձանագրության սերիան, համարը ___________________________

Գանձվող գումարը ______________________________________

(թվերով և տառերով)

Իրավախախտում կատարած անձի (տուգանքը վճարողի)`

ազգանունը, անունը _______________________________
վարորդական վկայականի (կամ անձը
հաստատող փաստաթղթի) սերիան, համարը _________________
տրանսպորտային միջոցի մակնիշը, համարանիշը
(միայն վարորդների համար) _________________________

Վճարման անդորրագիրն ստացա ______________________
   (ստորագրությունը)

Ճանապարհային ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը,

կրծքանշանի համարը ___________________________

______________(ստորագրությունը)

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվի համարը՝ 900013150025

Տուգանքը գանձվել է ___ _______ 20 թ., ժամը _____ -ին:

(հավելվածը խմբ. 01.04.10 N 338-Ն, փոփ. 10.09.20 N 1486-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 16-ի N 1908-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում կանխիկ տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագիրը (այսուհետ` անդորրագիր) խիստ հաշվառման փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` յուրաքանչյուր եռամսյակից մեկ ամիս առաջ ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված նախնական պատվերի հիման վրա:

(1-ին կետը փոփ. 10.09.20 N 1486-Ն)

2. Ճանապարհային ոստիկանությունում անդորրագրերը հաշվառում են վարչական իրավախախտումները հաշվառող և գանձապահի պարտականությունները կատարող համապատասխան պաշտոնատար անձինք (այսուհետ` գանձապահ):

3. Ճանապարհային ոստիկանության ծառայողները հերթափոխի անցնելուց առաջ գանձապահից ստանում են անդորրագրերը, ինչի մասին կատարվում է նշում համապատասխան մատյանում` նշելով անդորրագրերն ստացող ծառայողի և ստացված անդորրագրերի փաթեթի առաջին ու վերջին համարները: Ճանապարհային ոստիկանության ծառայողը հերթափոխի անցնելուց առաջ կարող է գանձապահից չստանալ անդորրագրեր, եթե չի օգտագործել նախորդ հերթափոխի համար ստացած անդորրագրերի փաթեթը:

4. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հայտնաբերումից և արձանագրումից հետո ճանապարհային ոստիկանության ծառայողը պարտավոր է, իրավախախտում կատարողի համաձայնությամբ, տեղում կանխիկ տուգանք գանձելու համար լրացնել և նրան տալ վճարման անդորրագիր:

5. Անդորրագիրը լրացվում է երկու` նույնաբովանդակ օրինակից, որոնցից մեկը տրվում է տուգանքը վճարողին (երթևեկության մասնակցին), իսկ մյուսը մնում է ճանապարհային ոստիկանության ծառայողի մոտ և կցվում վարչական իրավախախտման մասին արձանագրությանը:

(5-րդ կետը փոփ. 01.04.10 N 338-Ն)

6. Հերթափոխի ավարտին ճանապարհային ոստիկանության ծառայողը տեղում կանխիկ ձևով գանձված տուգանքների գումարը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի, վարչական իրավախախտման մասին արձանագրությունների հետ միասին, հանձնում է գանձապահին:

7. Անդորրագիրը համարվում է օգտագործման համար ոչ պիտանի, եթե վնասված է դրա ամբողջականությունը, կամ դրանում առկա են տպագրական կամ բովանդակային թերություններ:

8. Եթե ճանապարհային ոստիկանության ծառայողի հերթափոխի ավարտը չի համընկնում գանձապահի աշխատանքային ժամերի հետ, ապա ծառայողը գանձված տուգանքների գումարը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի ու արձանագրությունների հետ միասին, գանձապահին է հանձնում ոչ ուշ, քան մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:

9. Գանձապահը ճանապարհային ոստիկանության ծառայողներից կանխիկ գումարն ստանալուց հետո` ոչ ուշ, քան մինչև հաջորդ բանկային օրվա ավարտը, հավաքված կանխիկ դրամը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(9-րդ կետը փոփ. 10.09.20 N 1486-Ն)

10. Փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը կցվում է տվյալ օրը կազմված վարչական իրավախախտումների մասին այն արձանագրությունների փաթեթին, որոնցով նշանակված տուգանքը գանձվել է տեղում:

11. Ճանապարհային ոստիկանության այն ստորաբաժանումներում, որտեղ վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է հատուկ այդ նպատակով առանձնացված ստորաբաժանումների կողմից, ճանապարհային ոստիկանության պետի հանձնարարությամբ, սույն կարգի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված գործողությունները կարող են իրականացվել շարային ստորաբաժանումների (դասակների) հրամանատարների կողմից, ովքեր անդորրագրերն ստանում են տվյալ ստորաբաժանումն սպասարկող գանձապահից, և սույն կարգի 9-րդ կետով նախատեսված գործողությունն իրականացնելուց հետո փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի ու արձանագրությունների հետ միասին, տվյալ ստորաբաժանումն սպասարկող գանձապահին պետք է հանձնեն ոչ ուշ, քան մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:

12. Գանձապահը ոչ ուշ, քան մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային օրը ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմին է ներկայացնում անդորրագրերի հաշվառման, ըստ անդորրագրերի` տեղում գանձված տուգանքների և դրանք սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին հաշվետվություն: Հաշվետվությունում` առանձին սյունակում պետք է նշվեն այն անդորրագրերի հերթական համարներն ու դրանց լրացման ամսաթվերը, որոնցով տեղում տուգանքը գանձվել է հաշվետու ամսվա վերջին, սակայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցվել հաշվետու ամսվան հաջորդող ամսին:

(12-րդ կետը փոփ. 10.09.20 N 1486-Ն)

13. Ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմինը գանձապահներից ստացված հաշվետվությունների հիման վրա իրականացնում է անդորրագրերի տվյալների կենտրոնացված հաշվառում և անդորրագրերում նշված տուգանքների գումարները յուրաքանչյուր ամիս համեմատում պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվից քաղվածքի հետ: Պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվից քաղվածքը ճանապարհային ոստիկանությանը տրամադրում է կենտրոնական գանձապետարանը: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմինը միջոցներ է ձեռնարկում այն պարզելու և, պակասորդ հայտնաբերելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերականգնելու համար:

(13-րդ կետը փոփ. 10.09.20 N 1486-Ն)

14. Օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերը պահպանվում են ճանապարհային ոստիկանությունում` առնվազն մեկ տարի ժամկետով, որից հետո, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ, կատարվում է դրանց վերահաշվառումը` համեմատելով համապատասխան մատյանում կատարված գրառումների հետ, և ոչնչացվում` օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի այրման միջոցով, ու դրա մասին կազմվում է համապատասխան երկկողմանի ակտ:

15. Ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերը գանձապահին չհանձնելը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ծառայողի կամ գանձապահի կողմից` սույն կարգով սահմանված ժամկետների խախտումը համարվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական զանցանք, որի համար առաջանում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

16. Սույն կարգի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(16-րդ կետը խմբ. 10.09.20 N 1486-Ն)

(հավելվածը խմբ. 18.12.08 N 1514-Ն, փոփ., խմբ. 10.09.20 N 1486-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.09.2020, N 1486-Ն 12.09.2020, N 1908-Ն
01.04.2010, N 338-Ն 01.07.2010, N 1908-Ն
18.12.2008, N 1514-Ն 15.01.2009, N 1908-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան