Գլխավոր տեղեկություն
Номер
N 1046-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.09.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.09.2020
Дата вступления в силу
16.09.2020

 

15.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2020 թվականի N 1046-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 393-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված` N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցներով իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունվարի 14-ի N 16-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ա որոշման N 1 հավելվածում «Ս. Մաչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատար-գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «Ս. Մուրադյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար (խորհրդի քարտուղար)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան