Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-246
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.11.2001-29.02.2008)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.11.26/36(168) Հոդ.882
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.10.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.11.2001
Дата вступления в силу
26.11.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ուժը կորցրած ճանաչել 41-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասը:

 

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ կետով`

«5. Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում սույն օրենքի 6-րդ հոդվածի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված արժեթղթերի վրա:»:

 

Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով`

«ե) սույն օրենքի 6-րդ հոդվածի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված արժեթղթերով կատարվող գործարքների.»:

Այդ կապակցությամբ նախկին «ե» ենթակետը համարել «զ» ենթակետ:

 

Հոդված 4. Օրենքի 74-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 74.

ԲՐՈՔԵՐԱՅԻՆ և ԴԻԼԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Բրոքերային գործունեություն է համարվում հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա այլ անձի կամ անձանց հաշվին արժեթղթերով գործարքներ կատարելու գործունեությունը: Բրոքերային գործունեությունը ենթակա է լիցենզավորման` որպես մասնագիտացված գործունեություն, բացառությամբ բանկերի կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված արժեթղթերով իրականացվող բրոքերային գործունեության:

Բրոքերային ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է բրոքերային գործունեության լիցենզիայի հիման վրա: Բրոքերն այն ֆիզիկական անձն է, որն իրականացնում է բրոքերային գործունեություն, ընդ որում, նման գործունեություն իրականացնելը թույլատրվում է միայն բրոքերային ընկերության կազմում կամ անունից, ինչպես նաև սույն կետով նախատեսված դեպքերում` բանկի կազմում կամ անունից:

2. Դիլերային գործունեություն է համարվում տվյալ անձի հաշվին արժեթղթերի առուվաճառքի գործունեությունը, եթե այն տվյալ անձի գործունեության հիմնական մասն է կազմում: Դիլերային գործունեությունը ենթակա է լիցենզավորման` որպես մասնագիտացված գործունեություն, բացառությամբ այն դեպքի, երբ այն իրականացնում են բանկերը:

Դիլերային ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է սույն օրենքով սահմանված դիլերային գործունեության լիցենզիայի հիման վրա: Դիլերն այն ֆիզիկական անձն է, որն իրականացնում է դիլերային գործունեությունը, ընդ որում, նման գործունեություն իրականացնելը թույլատրվում է միայն դիլերային կամ բրոքերային ընկերության կամ բանկի կազմում կամ անունից:»:

 

Հոդված 5. Օրենքի 80-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը լրացնել հետևյալ բառերով` «բացառությամբ բանկերի կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության»:

 

Հոդված 6. Օրենքի 84-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը լրացնել հետևյալ բառերով` «, բացառությամբ բանկերի կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերի պահառության գործունեության»:

 

Հոդված 7. Օրենքի 106-րդ հոդվածի 2-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Ֆոնդային բորսայի կանոններով նախատեսված դեպքերում և կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերով գործարքների կատարմանը կարող են ուղղակիորեն մասնակցել նաև բանկերը:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

   

Երևան
17 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-246