Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-284
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2002-01.01.2009)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.12.31/43(175) Հոդ.1041
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.12.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.12.2001
Дата вступления в силу
01.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում «Իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «Առևտրային կազմակերպությունների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

ա) 1-ին կետում «իրավաբանական անձինք» բառերը փոխարինել «առևտրային կազմակերպությունները» բառերով.

բ) 2-րդ կետից հանել «և հանրային սննդի ոլորտում գործունեության» բառերը.

գ) 3-րդ կետում`

- «դ» ենթակետի «դիմումի ներկայացման պահին» բառերը փոխարինել «տվյալ տարվա հունվարի 1-ին» բառերով,

- «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ.».

- կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`

«է) գյուղատնտեսական արտադրանք արտադրողները:».

դ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Անկախ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) պետական գրանցում ստանալու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչև պետական գրանցման եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու վերաբերյալ: Նշված ժամկետում այդպիսի դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարող` պետական գրանցում ստանալու օրվանից:»:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետը:

 

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում`

ա) 1-ին կետում`

- հանել «յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի» բառերը,

- «4 տոկոս դրույքաչափով, իսկ հանրային սննդի ոլորտում գործունեության մասով` 7 տոկոս դրույքաչափով» բառերը փոխարինել «հետևյալ դրույքաչափերով`

ա) մինչև 30 մլն դրամ գումարի նկատմամբ`

5 տոկոս.

բ) 30 մլն դրամը գերազանցող գումարի նկատմամբ`

7 տոկոս:»

բառերով.

բ) 2-րդ կետում`

- «ա» ենթակետի «7 տոկոս» բառերը փոխարինել «8 տոկոս» բառերով.

- «բ» ենթակետի «12 տոկոս» բառերը փոխարինել «13 տոկոս» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետում`

- հանել «հիմնական միջոց չհանդիսացող» բառերը,

- «ա» ենթակետի «2 տոկոսը» բառերը փոխարինել «3 տոկոսը» բառերով,

- «բ» ենթակետի «4 տոկոսը» բառերը փոխարինել «5 տոկոսը» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար պարզեցված հարկի ներկայացված հաշվարկներում հարկ վճարողի կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում հարկ վճարողը կարող է իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված ձևով ճշգրտված հաշվարկներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:

 

Հոված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «և 3-րդ» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետը «առանձնացված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մաքսային մարմիններին վճարված (վճարման ենթակա)» բառերով:

 

Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 18-րդ հոդվածը:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 5-րդ հոդվածի «ա» ենթակետի փոփոխությունը, որով սահմանվում են խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնողների համար պարզեցված հարկի դրույքաչափերը, կիրառվում է 2002 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար: Ընդ որում, 2002 թվականի առաջին կիսամյակում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնողների համար պարզեցված հարկը հաշվարկվում է իրացման շրջանառության նկատմամբ 5 տոկոս դրույքաչափով, իսկ 2002 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար տարբերակված դրույքաչափով պարզեցված հարկի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում 2002 թվականի առաջին կիսամյակի իրացման շրջանառությունը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 դեկտեմբերի 2001 թ.
ՀՕ-284

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան