ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին
«ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների` 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեցած սոցիալական ապահովագրության վճարների գծով չվճարված (չգանձված) հաշվարկային պարտքերը հետաձգել մինչև 2006 թվականը` նախատեսելով դրանց մարումը 2006-2009 թվականներին, ըստ տարիների, հավասար չափերով:
ՀՈԴՎԱԾ 2. «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված և չվճարված (չգանձված) տույժերից ու տուգանքներից:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|