Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-270
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.01.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.01.15/4(179) Հոդ.6
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
04.12.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.12.2001
Дата вступления в силу
15.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 4-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 1105-րդ հոդվածի`

 

ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 1105. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՆՑԵԼԸ».

 

բ) 2-րդ կետի «բացառիկ» բառերը փոխարինել «անձնական ոչ գույքային» բառերով.

գ) 2-րդ կետի վերջին նախադասությունը լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքի» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 1121-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Հեղինակության իրավունքից հրաժարվելու մասին հեղինակի դիմումը կամ որևէ մեկի հետ նրա համաձայնությունն առ ոչինչ է:

Հեղինակն իրավունք ունի միակողմ գրավոր հայտարարությամբ կամ պայմանագրով հրաժարվել սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված իրավունքներից ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտվելուց:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 1128-րդ հոդվածի`

ա) 1-ին կետը և 2-րդ կետի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով ստեղծված ստեղծագործության (ծառայողական ստեղծագործության) նկատմամբ անձնական ոչ գույքային իրավունքները պատկանում են ստեղծագործության հեղինակին:

2. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծագործության ստեղծման դեպքում գործատուն համարվում է այդ ստեղծագործության նկատմամբ հեղինակային բացառիկ իրավունքի իրավատերը, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:».

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կատարման կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների վրա:».

գ) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգրքի 1132-րդ հոդվածի 2-րդ կետի վերջին նախադասությունը լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
24 դեկտեմբերի 2001 թ.
ՀՕ-270

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան