Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-124
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2001-30.01.2004)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.12.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2000
Дата вступления в силу
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿԱՑՄԱՆ) ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով`

«2. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է նախատեսի դրա կատարման ընթացքում անուղղակի հարկերի գծով առաջացող ընթացիկ պարտավորությունների առաջնահերթ մարում` գրավ դրված գույքի նկատմամբ գրավառուի պահանջների բավարարումից հետո:»:

 

Հոդված 2. Օրենքի 61 հոդվածի «գ» ենթակետը լրացնել «, ինչպես նաև պարտապանի գույքի իրացման ժամանակ անուղղակի հարկերի գծով առաջացող ընթացիկ պարտավորությունները» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
29 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-124

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան