Գլխավոր տեղեկություն
Номер
N 540-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
04.09.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.09.2020
Дата вступления в силу
05.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2020 թվականի N 540-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 25,000,000 դրամ արժողությամբ «Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում ոռոգման համակարգի կառուցում և շինարարական աշխատանքների իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «ԿԱՐԿԱՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00054589) հետ 2020 թվականի օգոստոսի 12-ին կնքված՝ N ՎԸ-029/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ավտոմատ ոռոգման համակարգի պոմպակայանի կառուցման աշխատանքների իրականացում` 9,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արտեմիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00041055) հետ 2020 թվականի օգոստոսի 12-ին կնքված` N ՎԸ-030/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 3,600 քմ մակերեսով սիզամարգի, թվով 84 ծառերի և 150 գմ սամշիտի թփերի ավտոմատ ոռոգման համակարգի մատակարարման և մոնտաժման աշխատանքների իրականացում` 11,802,335 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 4

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 4-ի N 540-Ա

որոշման

 

«ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» կրոնական կազմակերպության Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում ոռոգման համակարգի կառուցում և շինարարական աշխատանքների իրականացում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մասիսի 31, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» կրոնական կազմակերպություն՝ Սուրբ Թադեոս եկեղեցի (ՀՀ, քաղ. Մասիս, 1-ին փողոց, 22/1), բնագավառը՝ հոգևոր:

6.

Ծրագրի բյուջեն

25,000,000 (քսանհինգ միլիոն) դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» կրոնական կազմակերպություն՝ Սուրբ Թադեոս եկեղեցի (ՀՀ, քաղ. Մասիս, 1-ին փողոց, 22/1):
Ընտրությունը կատարվել է համաձայն բարեգործությունը ստացողի աջակցության խնդրանքի:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 2-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» կրոնական կազմակերպության (Սուրբ Թադեոս եկեղեցու) համար անհրաժեշտ է կազմակերպել եկեղեցու տարածքի ոռոգման համակարգի կառուցում և շինարարական աշխատանքների իրականացում: Աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի 25,000,000 ՀՀ դրամ:
Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում 25,000,000 ՀՀ դրամ գումարի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան