Գլխավոր տեղեկություն
Номер
N 1495-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.09.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.09.2020
Дата вступления в силу
12.09.2020

 

11.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2020 թվականի N 1495-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 670-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» N 670-Լ որոշման N 2 հավելվածով հաստատված միջոցառումների ժամանակացույցի 1.1-ին, 1.2-րդ, 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

NN
ը/կ

Իրականացվելիք միջոցառումները

 

Գործողությունը

Պատասխանատու կատարողը (կատարողները)

Ժամկետը

 

 1.

ՀՀ-ում օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերն Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագրին համապատասխանեցնելուն ուղղված նախագծերի մշակում 1.1

Մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

 

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ոստիկանություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային

անվտանգության

ծառայություն

2020 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

    1.2 Մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ոստիկանություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն

2020 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

2.

ՀՀ-ում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացում ներգրավված պետական մարմինների լիազորությունների շրջանակի հստակեցում 2.1 Մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն

ծառայություն

ՀՀ աշխատանքի և

սոցիալական հարցերի

նախարարություն

2020 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

    2.2 Մշակել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի հունիսի 11-ի N 158-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծը և ներկայացնել ՀՀ ՏԿԵՆ-ի հաստատմանը

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն

2020 թ. դեկտեմբերի

2-րդ տասնօրյակ

    2.3 Մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2020 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան