Գլխավոր տեղեկություն
Номер
N 1508-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.09.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.09.2020
Дата вступления в силу
12.09.2020

 

11.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2020 թվականի N 1508-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապ բժշկական օգնության 3 ռեանիմոբիլները և 7 գծային ավտոմեքենաները՝ հագեցած բժշկական սարքավորումներով և պարագաներով (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, ընդամենը՝ 295,850,004 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով, որ բոլոր ծախսերն իրականացվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

11.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1508-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Ապրանքի անվանումը

Մակնիշը և համառոտ բնութագիրը

Քանակը

Նույնականացման համարը

Սկզբնական արժեքը
(դրամ)

Ձեռքբերման տարեթիվը

1.

Շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլ (ներառյալ բժշկական սարքավորումները և պարագաները)

Ֆորդ տրանզիտ DLQ5030XJHA տեսակի

3

LJXCM3FCXLTV00403

34,516,667

2020 թ.

LJXCM3FC1LTV00404

34,516,667

2020 թ.

LJXCM3FC3LTV00405

34,516,667

2020 թ.

2․

Գծային տիպի շտապ բժշկական օգնության ավտոմեքենա (ներառյալ բժշկական սարքավորումները և պարագաները)

Ֆորդ տրանզիտ DLQ5030XJHA տեսակի

7

LJXCM3FC5LTV00406

27,471,429

2020 թ.

LJXCM3FC7LTV00407

27,471,429

2020 թ.

LJXCM3FC9LTV00408

27,471,429

2020 թ.

LJXCM3FC0LTV00409

27,471,429

2020 թ.

LJXCM3FC7LTV00410

27,471,429

2020 թ.

LJXCM3FC9LTV00411

27,471,429

2020 թ.

LJXCM3FC0LTV00412

27,471,429

2020 թ.

Ընդամենը

295,850,004

 

1․ Շտապ օգնության մեկ ռեանիմոբիլի համար նախատեսված օժանդակ սարքավորումների ցանկը

NN
ը/կ

Սարքավորման անվանումը

Քանակը

 

1․1.

Պատգարակ

1

1․2.

Լրացուցիչ պատգարակ (ծալվող)

1

1․3.

Էլեկտրասրտագրության սարք

1

1․4.

Պացիենտի մոնիթոր

1

1․5.

Դեֆիբրիլյատոր

1

1․6.

Շարժական թոքերի օդափոխության սարք/դյուրակիր

1

1․7.

Ավտոմատ ներարկիչ

1

1․8.

Վիրաբուժական արտածծիչ

1

1․9.

Առաջին բուժօգնության պայուսակ` հագեցած առաջին բժշկական օգնության համար նախատեսված պարագաներով

1

 

2․ Շտապ օգնության մեկ գծային ավտոմեքենայի համար նախատեսված օժանդակ սարքավորումների ցանկը

2.1.

Պատգարակ

1

2․2.

Լրացուցիչ պատգարակ (ծալվող)

1

2․3.

Էլեկտրասրտագրության սարք

1

2․4.

Պացիենտի մոնիթոր

1

2․5.

Դեֆիբրիլյատոր

1

2․6.

Առաջին բուժօգնության պայուսակ` հագեցած առաջին բժշկական օգնության համար նախատեսված պարագաներով

1

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան