Գլխավոր տեղեկություն
Номер
N 1713-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.10.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.10.2020
Дата вступления в силу
23.10.2020

 

23.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2020 թվականի N 1713-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1632-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ի «Ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը և ցանկերը հաստատելու մասին» N 1632-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից բարեգործության և (կամ) մարդասիրական օգնության նպատակով ստացված դեղորայքի ներմուծումն իրականացվում է առանց դեղի ներմուծման հավաստագրի, չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն և 2004 թվականի հոկտեմբերի 14-ի N 1432-Ն որոշումների կարգավորումները, իսկ մաքսային ընթացակարգով հայտարարագրումը և բացթողումն իրականացվում են ապրանքներն ուղեկցող՝ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի հիման վրա, եթե այդ փաստաթղթերով հավաստվում է սույն կետում նշված պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ապրանքները որպես բարեգործական և (կամ) մարդասիրական օգնություն ընդունելու հանգամանքը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես և տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 10-ի N 1667-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2020 թվական: