Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-234
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (14.11.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.11.14/35(167) Հոդ.833
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.10.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
01.11.2001
Дата вступления в силу
14.11.2001

հայաստանի հանրապետության

 

օ ր ե ն ք ը

 

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 9-ին

 

«պետական տուրքի մասին» հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով`

«ժբ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք` իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած` պետական բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհված, ինչպես նաև իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների նկատմամբ սահմանված կարգով վարձակալ ճանաչված անձինք ազատվում են այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

Երևան
1 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-234