Գլխավոր տեղեկություն
Номер
N 544-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
07.09.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.09.2020
Дата вступления в силу
08.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2020 թվականի N 544-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 482-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04000255) 2020 թվականի հուլիսի 28-ին կնքված՝ N 58-Լ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պորտլանդցեմենտի մատակարարում` 3,666,667 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի օգոստոսի 5-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի մասին» N 482-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

    

2020 թ. սեպտեմբերի 7

Երևան