Գլխավոր տեղեկություն
Номер
N 1421-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 02.09.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.08.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.08.2020
Дата вступления в силу
03.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2020 թվականի N 1421-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1293-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1293-Լ որոշման հավելվածի աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետի՝

ա. երկրորդ սյունակում «200» թիվը փոխարինել «300» թվով,

բ. երրորդ սյունակում «500» թիվը փոխարինել «400» թվով.

2) 3-րդ կետում «Մեծ Սևանի» բառերը փոխարինել «Սևանա լճի» բառերով.

3) 7-րդ կետում «հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ը» բառերով.

4) 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 28

Երևան