ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2020 թվականի N 631-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 9,596,378 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-18/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Դ. Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական մասնագիտացված դպրոցի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,625,564 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-17/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Շուշիի պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,311,254 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-16/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի շրջանային վարչակազմի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 4,659, 560 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հոկտեմբերի 13 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հոկտեմբերի 13-ի N 631-Ա որոշման |
ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Դ.Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական մասնագիտացված դպրոցի, Շուշի քաղաքի «Շուշիի պետական մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպության, Շուշի շրջվարչակազմի շենքի տանիքներին այլընտրանքային արևային (ՕN GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետության Շուշի քաղաք, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9,596,378 դրամ, որից ԱՀ Շուշի քաղաքի Դ.Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական մասնագիտացված դպրոց՝ 1,625,564 դրամ, Շուշի քաղաքի «Շուշիի պետական մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ 3,311,254 դրամ, Շուշի շրջվարչակազմի շենք՝ 4,659,560 դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Դ.Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական մասնագիտացված դպրոց, Շուշի քաղաքի «Շուշիի պետական մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, Շուշի շրջվարչակազմ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ամբողջ ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 14-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Դ. Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական մասնագիտացված դպրոցի, Շուշի քաղաքի «Շուշիի պետական մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպության, Շուշի շրջվարչակազմի շենքի տանիքներին այլընտրանքային արևային /ՕN GRID/ ֆոտովոլտային կայանների տեղադրում: Ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 14-ը։ Արժեքը՝ 9,596,378 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Այլընտրանքային (ՕN GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 9,596,378 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |