ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2020 թվականի N 1420-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «և որսի նպատակով օգտագործվող լողամիջոցների մուտքի և ելքի տեղամասերը» բառերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ և 6-րդ կետերով.
«5. Արգելվում է՝
1) մինչև 400 գրամ քաշով սիգի արդյունագործական որսը և իրացումը.
2) Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր այլ կենդանատեսակների նկատմամբ:
6. Սիգի արդյունագործական որսը կարելի է իրականացնել միայն դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի)։».
2) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Արգիչի» բառը փոխարինել «Արգիճի» բառով, «Վարդենիկ» բառը՝ «Վարդենիս» բառով, իսկ «բեղլու» բառը՝ «բեղաձուկ» բառով.
3) որոշման N 3 հավելվածում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին կետով.
«3.1. Լիազոր մարմնի կողմից՝
1) հաստատվում են Սևանա լճում արդյունագործական որսի նպատակով օգտագործվող լողամիջոցների մուտքի և ելքի տեղամասերը.
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված տեղամասերի հաստատումից հետո մեկօրյա ժամկետում դրա վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է լիազոր մարմնի պաշտոնական կայք էջում (hptt://www.շմն.հայ) և 5 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի իրականացման նպատակով կնքված պայմանագրերով կողմ հանդիսացող կենդանատեսակ օգտագործողներին լիազոր մարմնի կողմից հաստատված մուտքի ելքի տեղամասերի վերաբերյալ։»,
բ․ 4-րդ կետի 1-ին ենթակետում «համապատասխան տարվա տարեկան ծրագրով» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կողմից» բառերով,
գ. N 2 ձևի 2.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.4.12-րդ կետով.
«2.4.12. գործել տարեկան ծրագրով սահմանված արդյունագործական որսի բնութագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 28 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|