25.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2020 թվականի N 1583-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության իրականացման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման N 1 hավելվածի 137-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«137. Պատմամշակութային հուշարձանների փոփոխմանն ու դրանց պահպանության գոտիների տարածքներում շինարարական աշխատանքներին առնչվող դեպքերում սույն կարգի 136-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերն իրավասու մարմինը եռօրյա ժամկետում ներկայացնում է պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազորված մարմին՝ համաձայնեցման, որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համապատասխան տարածքային մարմնի թույլտվության առկայության դեպքում իրավասու մարմին ներկայացված կարծիքը, որոշումները հիմք են դիմողին համաձայնություն տալու, դիտողություններով լրամշակման վերադարձնելու կամ մերժելու համար:».
2) որոշման N 4 հավելվածի ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) N 1 ցանկի 7-րդ կետի 11-րդ («Ավտոմոբիլային ճանապարհներ») ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժէ» պարբերությամբ.
«ժէ. (*) Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքային ենթակայության, ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, ներհամայնքային փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալապատման, խճապատման, դրանց ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներ.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գործող իրավահարաբերությունների վրա, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|