Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-214
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.10.2001-09.04.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.747
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.09.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.10.2001
Дата вступления в силу
18.10.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ Հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տնտեսական դատարանի իրավասությանը ենթակա են նաև անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ չունեցող քաղաքացիների և առևտրային կազմակերպություն չհանդիսացող կազմավորումների մասնակցությամբ տնտեսական վեճերը և այլ գործեր, եթե դրանք իրենց էությամբ առնչվում են ձեռնարկատիրական գործունեության ոլորտին:»:

Հոդված 2. Օրենսգրքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

«Տնտեսական դատարանում բոլոր տնտեսական գործերն առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա: Վճռաբեկ դատարանի կողմից բեկանված վճիռներով տնտեսական գործերը, բացառությամբ սնանկության գործերի և օրենքով նախատեսված այլ գործերի, Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«Եթե ինքնաբացարկների կամ բացարկների բավարարման հետևանքով տնտեսական դատարանում գործի քննության համար անհնարին է կազմավորել դատարանի նոր կազմ, ապա վճռաբեկ դատարանի նախագահը գործը հանձնում է առաջին ատյանի որևէ դատարանի քննությանը, իսկ եթե գործը քննվում է կոլեգիալ կարգով` քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի քննությանը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 81-րդ հոդվածը «գործերը» բառից հետո լրացնել «, բացի տնտեսական դատարանի իրավասությանը ենթակա գործերից,» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 206-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 206.

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ

Առաջին ատյանի դատարանների` օրինական ուժի մեջ չմտած վճիռների դեմ վերաքննիչ բողոքներով գործերը քննում է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (այսուհետ` վերաքննիչ դատարան):»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ բաժնով.

«ԲԱԺԻՆ ՉՈՐՐՈՐԴ1

ՎԱՐՈՒՅԹԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 221.1.

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Սույն օրենսգրքի 16-րդ հոդվածով և այլ օրենքներով նախատեսված տնտեսական վեճերը և այլ գործերն ըստ էության քննվում են տնտեսական դատարանում:

 

Հոդված 221.2.

ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

Տնտեսական դատարանը, որպես կանոն, գործը պետք է քննի և վճիռ կայացնի հայցադիմումն ընդունելու օրվանից 1-ամսյա ժամկետում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 221.3.

ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

Տնտեսական դատարանում գործն առաջին անգամ ըստ էության քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով:

Տնտեսական դատարանում գործի նոր քննությունը կատարվում է սույն օրենսգրքով սահմանված վերաքննիչ վարույթի կանոններով: Օրենքով կարող է նախատեսվել տնտեսական դատարանում առանձին բնույթի գործերի քննության հատուկ կարգ:

 

Հոդված 221.4.

ՏնՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո:

 

Հոդված 221.5

ՏնՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԱՐԿԵԼԸ

 

Տնտեսական դատարանի վճիռը հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

 

Հոդված 221.6.

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Տնտեսական դատարանի վճիռներն և որոշումները կարող են բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով:

Տնտեսական դատարանի որոշումները ենթակա են բողոքարկման սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 222-րդ հոդվածի`

ա) 1-ին կետը «դատարանների» բառից հետո լրացնել «, տնտեսական դատարանի» բառերով, իսկ 2-րդ «վերաքննիչ դատարանի`» բառերը փոխարինել «վերաքննիչ, տնտեսական դատարանների`» բառերով.

բ) 2-րդ կետի «Դատարանի`» բառը փոխարինել «Առաջին ատյանի դատարանների և տնտեսական դատարանի`» բառերով, իսկ «վերաքննիչ դատարանի» բառերը` «վերաքննիչ, տնտեսական դատարանների» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 223-րդ հոդվածի`

ա) 1-ին կետի «Վերաքննիչ դատարանի» բառերը փոխարինել «Վերաքննիչ և տնտեսական դատարանների`» բառերով.

բ) 2-րդ կետի «առաջին ատյանի և վերաքննիչ» բառերը փոխարինել «առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 224-րդ հոդվածը «դատարանների» բառից հետո լրացնել «տնտեսական դատարանի» բառերով, իսկ 2-րդ «վերաքննիչ դատարանի`» բառերը փոխարինել «վերաքննիչ, տնտեսական դատարանների`» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 235-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 235.

ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Վճռաբեկ դատարանի պալատը վերանայում է դատարանների վճիռները և որոշումները` վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 236-րդ հոդվածի`

ա) 2-րդ կետի «բավարարման» բառից հետո միջակետի փոխարեն դնել վերջակետ, լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«: Եթե բեկանվել է տնտեսական դատարանի վճիռը, գործն ուղարկվում է տնտեսական դատարան` դատավորների կոլեգիալ կազմով քննելու համար: Սնանկության վերաբերյալ գործերը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործեր տվյալ գործով կայացված վճռի բեկանումից հետո շարունակվում են քննվել միանձնյա.».

բ) 3-րդ կետը «առաջին ատյանի դատարանում» բառերից հետո լրացնել «, տնտեսական դատարանում» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 249-րդ հոդվածով.

 

«Հոդված 249. Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի` օրենքով սահմանված կարգով կազմավորումը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի կազմավորման պահից Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի և առաջին ատյանի դատարանների վարույթներում եղած տնտեսական գործերը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարան, որտեղ շարունակվում է այդ գործերի դատական քննությունը համապատասխանաբար` վերաքննիչ վարույթի և առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով:»:

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
6 հոկտեմբերի 2001 թ.
ՀՕ-214

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան