Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.07.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2020
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
03.07.2020
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
03.07.2020
Дата вступления в силу
03.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

        

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

          

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2781/02/17

      2020 թ.    

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2781/02/17

Նախագահող դատավոր՝  Տ. Նազարյան

Դատավորներ՝

 Ս. Թորոսյան

 Լ. Գրիգորյան

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

   

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

   

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

                     

2020 թվականի  հուլիսի 03-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Կարինա Հովհանեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.09.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արև Բեգլարյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի, «Քոնսթրաքշն Էյէն ընդ Սերվիս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

    

Պ Ա Ր Զ Ե Ց

    

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արև Բեգլարյանը պահանջել է անվավեր ճանաչել անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրը:

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) (այսուհետ՝ Դատարան)  11.05.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.09.2018 թվականի որոշմամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.05.2018 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչ Կարինա Հովհանեսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Բանկի ներկայացուցիչ Արթուր Շաթիրյանը, Արև Բեգլարյանը և «Քոնսթրաքշն Էյէն ընդ Սերվիս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանը 03.07.2019 թվականին Վճռաբեկ դատարան առձեռն ներկայացրել են գրություն, որով խնդրել են բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.09.2018 թվականի որոշումը և հաստատել հաշտության համաձայնությունը` կցելով հաշտության համաձայնության տեքստը:

     

2.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

Նույն հոդվածի  3-րդ մասի համաձայն` դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե՝

1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.

2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.

3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.

4) պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ:

Ուսումնասիրելով Արև Բեգլարյանի, Բանկի ներկայացուցչի և Ընկերության ներկայացուցչի 03.07.2019 թվականին առձեռն ներկայացրած հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, չի պարունակում այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել, չի պարունակում այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արև Բեգլարյանի, Բանկի ներկայացուցչի և Ընկերության ներկայացուցչի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

     

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ, 405-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

    

Ո Ր Ո Շ Ե Ց

      

1. Հաստատել Արև Բեգլարյանի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Արթուր Շաթիրյանի և «Քոնսթրաքշն Էյէն ընդ Սերվիս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի միջև կնքված 03.07.2019 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ  բովանդակությամբ.

  

«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

         

ք. Երևան

03.07.2019թ.

     

ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող՝ Արև Բեգլարյանն ընդդեմ  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության, «Քոնսթրաքշն էյէն ընդ Սերվիս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի՝ անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/2781/02/17 քաղաքացիական գործով (այսուհետ՝ Քաղաքացիական գործ) հայցվոր Արև Բեգլարյանը ( Անձ. AK0575375, տրված՝  27.07.2010 թ.-ին, 001-ի կողմից), այսուհետ՝ Հայցվոր, պատասխանողներ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման վկայական թիվ 0386, ՀՎՀՀ՝ 00400222, հասցե` ք.Երևան, Մոսկովյան 35, 68-73), այսուհետ` Բանկ, ի դեմս լիազորված անձ` Արթուր Էդուարդի Շաթիրյանի (նույնականացման քարտ` 004143566, տրված 02.06.14թ. 007 կողմից), ով գործում է Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինի կողմից 18.06.2019 թ.-ին տրված թիվ 4441-19 լիազորագրի հիման վրա, «Քոնսթրաքշն էյէն ընդ Սերվիս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանը (այսուհետ՝ Կառավարիչ), բոլորը միասին այսուհետ՝ Կողմերը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ և 405-րդ հոդվածները, կնքեցին սույն հաշտության համաձայնությունը (այսուհետ՝ Հաշտություն)՝ հետևյալի մասին.

1.  Սույն Հաշտությամբ կնքման և դրանով նախատեսված պայմանների կատարման հիմքով և դեպքում Հայցվորն ընդունում է Քաղաքացիական գործի շրջանակներում վիճարկվող, «քաղաք Երևան, Վահագնի թաղամաս, 3-րդ տեղամաս, Արփա փողոց, «Արարատ-1» մոդել թիվ 11» հասցեում գտնվող բնակելի տան (այսուհետ՝ Բնակելի տուն) աճուրդային առուվաճառքի պայմանագրի, ինչպես նաև դրա հիման վրա կատարված վավերացումների և պետական գրանցումների օրինականությունը։ Կողմերը հավաստում են, որ Հաշտության համաձայնության պայմանների կատարումից հետո այլևս միմյանց դեմ վեճի առարկայի, այն է` քաղաք Երևան, Վահագնի թաղամաս, 3-րդ տեղամաս, Արփա փողոց, «Արարատ-1» մոդել թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տան, կողմերի միջև Բնակելի տան վերաբերյալ կնքված բոլոր տեսակի պայմանագրերից բխող և/կամ դրանց հետ կապված որևէ այլ պահանջ չունեն և պարտավորվում են կատարել Հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները պատշաճ ձևով:

2.  Հայցվորը և Բանկը, Քաղաքացիական գործով վեճը լուծելու նպատակով եկան համաձայնության այն մասին, որ Հացվորը Բանկից կգնի, իսկ Բանկն էլ Հայցվորին կվաճառի Բնակելի տունը, ինչի կապակցությամբ Հայցվորը և Բանկը կպարտավորվեն կնքել Բնակելի տան առուվաճառքի պայմանագիր առուվաճառքի պայմանագիր (այսուհետ` Առուվաճառքի պայմանագիր)՝ սույն Հաշտությամբ սահմանված հետևյալ էական պայմաններով:

2.1.  Բնակելի տան առուվաճառքի գինը սահմանվում է  235,200,000 (երկու հարյուր երեսունհինգ միլիոն երկու հարյուր  հազար) ՀՀ դրամ (այսուհետ` Արժեք):

2.2.  Առուվաճառքի պայմանագրի կնքման և Արժեքի Վաճառողին վճարման վերջնաժամկետը սահմանվում է սույն Հաշտության ուժով Բնակելի տան նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու և նշված փաստը հավաստող միասնական տեղեկանքը ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ստանալու և Հայցվորին ներկայացնելու օրվանից հաշված տասնհինգերորդ օրացուցային օրը, սակայն ոչ ուշ, քան սույն Հաշտությունն ուժի մեջ մտնելու օրվանից երեսուներորդ օրացուցային օրը:

2.3.  Արժեքը Հայցվորը պետք է փոխանցի Բանկի թիվ 16000001200700 հաշվեհամարին:

3.  Սույն Հաշտությունը հաստատելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից վերացվում են Քաղաքացիական գործի շրջանակներում Բնակելի տան  նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից  կիրառված բոլոր հայցի ապահովման միջոցները (արգելանքները և սահմանափակումները):

4.  Հայցվորը պարտավորովում է սույն Հաշտությունը հաստատելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից 20 (քսան) օրացուցային օրվա ընթացքում կատարել բոլոր գործողությունները՝ ուղղված  Բնակելի տան նկատմամբ կիրառված ապահովման բոլոր միջոցների (արգելանքների և սահմանափակումների) վերացմանը (այդ թվում` կրել դրանց վերացման հետ կապված բոլոր ծախսերը):

5.  Առուվաճառքի պայմանագիրը Հաշտությամբ սահմանված ժամկետում չկնքելու և/կամ Բնակելի տան գնման նպատակով Հաշտությամբ նախատեսված գումարը սահմանված ժամկետում Բանկին չվճարելու դեպքում, Հայցվորը պարտավոր է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ազատել Բնակելի տունը, այդ թվում` իրեն և այլոց պատկանող շարժական գույքերից և ապահովել Բնակելի տան հանձնումը Բանկին: Նշված դեպքում Բնակելի տունը Բանկին չհանձնելու դեպքում, Բանկն իրավունք է ստանում դիմել ՀՀ Հարկադիր կատարումն ապահվող ծառայությանը՝ սույն Հաշտությունից բխող` Բնակելի տան ազատման գործընթացը հարկադիր եղանակով իրականացնելու համար, առանց որևէ լրացուցիչ դատավարություններ հարուցելու:

6.  Հայցվորի կողմից սույն Հաշտության 2-րդ կետով նախատեսված Արժեքը նույն կետով սահմանված ժամկետում վճարելուց հետո Առուվաճառքի պայմանագիրը Հաշտությամբ սահմանված ժամկետում և պայմաններով կնքելուց Բանկի հրաժարվելու դեպքում Հայցվորն իրավունք ունի չազատել Բնակելի տունը և դիմել ՀՀ հարկադիր կատարումն ապահվող ծառայությանը՝ սույն Հաշտությամբ սահմանված պայմաններով Առուվաճառքի պայմանագիրը կնքելուն Բանկին հարկադրելու պահանջով:

7.  Կողմերը գիտակցում են սույն Հաշտությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում Կողմերի համար առաջացող դատավարական հետևանքները:

8.  Թիվ ԵԿԴ/2781/02/17 քաղաքացիական գործով դատական ծախսերի մասով Կողմերը միմյանց հանդեպ պահանջներ չունեն, վճարված պետական տուրքերի գումարները և կատարված այլ դատական ծախսերը մնում են այդ ծախսը կատարած կողմի հաշվին (չեն հատուցվում մյուս կողմի կողմից):

9.  Հաշտությունն օրինական ուժի մեջ է մտնում թիվ ԵԿԴ/2781/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ հաստատվելու դեպքում՝ որոշման կայացման պահից:

10.Հաշտությունը կնքված է 6 (վեց) հավասարազոր օրինակներից։ Կողմերից յուրաքանչյուրին տրվում է Հաշտության մեկական օրինակ, մեկ օրինակ էլ՝ հաշտությունը հաստատող դատարանին։

    

Հ Ա Յ Ց ՎՈ Ր

Արև Բեգլարյանը

անձ.` AK0575375, տրվ.՝ 27.07.2010թ., 001-ից

Բ Ա Ն Կ

Արթուր Շաթիրյան

(նույնականացման քարտ` 004143566, տրված 02.06.14թ. 007

կողմից)

(ստորագրություն)

(ստորագրություն)

«Քոնսթրաքշն էյէն ընդ Սերվիս»

սնանկության գործով կառավարիչ

Լևոն Պետրոսյան

 

(ստորագրություն)»:

 

   

2.  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.09.2018 թվականի որոշումը բեկանել և սույն քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված` այն հաշտության համաձայնության մեջ նախատեսված լինելու հիմքով:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. հակոբյան

 

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

   

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան