Գլխավոր տեղեկություն
Номер
N 1383-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.08.2020-04.12.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.08.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.08.2020
Дата вступления в силу
26.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2020 թվականի N 1383-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված՝ «Եղվարդի համակցված կերերի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Եղվարդի համակցված կերերի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. օգոստոսի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 20-ի N 1383-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN ը/կ

ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

1.

3210

Այլ ներկեր և լաքեր

կգ

400

400 000

2.

3214

Ապակու և այգեգործական ծեփամածիկներ, ձյութացեմենտներ, բաղադրություններ խտման համար և այլ մաստիկաներ, մածիկներ ներկարարական աշխատանքների համար, ոչ հրակայուն բաղադրություններ՝ շենքերի ճակատները, ներքին պատերը, հատակները, առաստաղները կամ մյուս մասերը նախապատրաստելու համար

կգ

145

113 000

3.

3917

Խողովակներ, փողակներ, ճկափողեր և դրանց կցամասերը

կգ

1 340

1 319 000

4.

3919

Պլաստմասսայե սալիկներ, թերթեր, թաղանթ, ժապավեն, շերտ և այլ հարթ ձևեր

կգ

8

8 000

5.

3920

Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ

կգ

60

41 000

6.

3925

Շինարարական դետալներ պլաստմասսայից՝ կաբելային փողրակներ էլեկտրական շղթաների համար

կգ

2200

4 245 000

7.

3926

Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից

կգ

65

180 000

8.

4009

Խողովակներ, փողակներ, ճկափողեր` վուլկանացված ռետինից

կգ

5

5 000

9.

5602

Թաղիք կամ նրբաթաղիք` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված

կգ

110

210 000

10.

5607

Թոկեր, պարաններ, ճոպաններ և մետաղաճոպաններ

կգ

50

80 000

11.

5908

Պատրույգներ մանածագործվածքային, գործված, հյուսված կամ տրիկոտաժից լամպերի, նավթավառների, վառիչների, մոմերի կամ նմանատիպ արտադրատեսակների համար

կգ

100

480 000

12.

6116

Ձեռնոցներ, թաթմաններ և առանց մատների ձեռնոցներ՝ տրիկոտաժից, մեքենայագործ կամ ձեռագործ

կգ

10

27 000

13.

6306

Բրեզենտներ, շվաքարաններ, վրանանման ծածկեր, վրաններ. առագաստներ նավակների համար

կգ

3

3 000

14.

6506

Գլխարկներ. այլ՝ աստառով կամ առանց աստառի, վերջնամշակված կամ առանց վերջնամշակման

կգ

4

4 000

15.

6804

Ջրաղացաքարեր, սրաքարեր, հղկելու շրջաններ և նույնանման արտադրատեսակներ

կգ

60

120 000

16.

7006

ապակի՝ ճկած, երեսակված, փորագրած, գայլիկոնված, արծնապատած կամ մշակած այլ եղանակով, բայց շրջանակի մեջ չդրած կամ չզուգակցած այլ նյութերի

կգ

1.8

15 000

17.

7208

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, շիկագլոցված, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթի

կգ

3680

1 510 000

18.

7210

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, երեսպատված, գալվանական կամ այլ ծածկույթով

կգ

15110

8 355 000

19.

7216

Անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ` երկաթից կամ չլեգիրված պողպատից

կգ

163650

73 940 000

20.

7306

Այլ խողովակներ, փողակներ և սնամեջ տրամատներ

կգ

13870

19 340 000

21.

7307

Կցամասեր՝ խողովակների կամ փողակների համար

կգ

803

605 000

22.

7308

Մետաղակոնստրուկցիաներ սև մետաղներից և դրանց մասերը, մետաղակոնստրուկցիաների մեջ օգտագործման համար նախատեսված թիթեղաթերթեր, ձողեր, ձևավոր պրոֆիլներ, խողովակներ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից

կգ

163158

206 708 000

23.

7309

Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ սև մետաղներից

կգ

115600

77 400 000

24.

7318

Պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, հաստամեխեր, ներպտտային կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից

կգ

24988

22 865 000

25.

7326

Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղից

կգ

30470

40 110 000

26.

8203

Խարտոցներ, նրբախարտոցներ, ռաշպիլներ, աքցաններ, տափակաշուրթ աքցաններ, համաքցաններ, նրբունելիներ, ունելիքներ, մկրատներ՝ մետաղ կտրելու համար, խողովակահատիչ հարմարանքներ, հեղույսահատ մկրատներ, անցքահատներ և ձեռքի նույնանման գործիքներ

կգ

1.5

2 000

27.

8204

Ձեռքի մանեկային դարձակներ, փոխովի գլխիկներ՝ մանեկային դարձակների համար

կգ

11

18 000

28.

8205

Ձեռքի գործիքներ, այլ տեղերում չնշված կամ չընդգրկված, զոդալամպեր, մամլակներ, սեղմակներ և նույնանման արտադրատեսակներ՝ բացի հաստոցների պարագաներից ու մասերից, զնդաններ, շարժական հնոցներ, հենարանային կառուցվածքներով հղկասկավառակներ, ձեռքի կամ ոտքի շարժակով

կգ

38

60 000

29.

8311

Մետաղալարեր, ձողեր, խողովակներ, թիթեղաշերտեր, էլեկտրոդներ և նույնանման արտադրատեսակներ ոչ թանկարժեք մետաղներից կամ մետաղների կարբիդներից, պատվածքով կամ հալանյութային միջուկով

կգ

140

90 000

30.

8716

Կիսակցորդներ

հատ

140

1 730 000 000

31.

9004

Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և նույնանման օպտիկական սարքեր՝ կարգավորող, պաշտպանիչ

կգ

1

1 000

32.

9015

Սարքեր և գործիքներ՝ գեոդեզիական կամ տեղագրական

կգ

1

5 000

33.

9017

Գործիքներ՝ գծագրության, նշումների կամ մաթեմատիկական հաշվարկների համար

կգ

1.5

14 000

34.

9025

Խտաչափեր և նույնանման սարքեր

կգ

2

35 000

35.

9026

Սարքեր և ապարատուրա՝ հեղուկների կամ գազի ծախսի, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական հատկանիշների չափման կամ հսկման համար

կգ

55

1 725 000

36.

9030

Օսցիլոսկոպներ, սպեկտրաանալիզատորներ, այլ սարքեր և ապարատուրա` էլեկտրական մեծությունների չափման կամ հսկման համար

կգ

1.5

70 000

37.

9031

Չափող կամ հսկիչ սարքեր, սարքվածքներ և մեքենաներ՝ տվյալ խմբում այլ տեղում չնշված կամ չներառված

կգ

60

1 300 000

38.

9405

Լամպեր և լուսավորման սարքավորումներ

կգ

2

11 000

 Ընդամենը`

2 191 414 000

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.12.2020, N 1929-Ա 04.12.2020, N 1383-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան