ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հուլիսի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության իրավական կարգավիճակն ու աշխատողների կոչումները:
Հոդված 2. | Հայաստանի Հանրապետության ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ |
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում և դրա կառուցվածքային ստորաբաժանումն է:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ներառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը, նախնական կալանքի վայրերն ու ուղղիչ-աշխատանքային հիմնարկները:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը:
Հոդված 3. | Հայաստանի Հանրապետության ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության աշխատողների համար սահմանվում են հետևյալ կոչումները.
ա) շարքային, սերժանտական և ենթասպայական կազմ`
- շարքային,
- եֆրեյտոր,
- կրտսեր սերժանտ,
- սերժանտ,
- ավագ սերժանտ,
- ավագ,
- ենթասպա,
- ավագ ենթասպա.
բ) կրտսեր սպայական կազմ`
- արդարադատության կրտսեր լեյտենանտ,
- արդարադատության լեյտենանտ,
- արդարադատության ավագ լեյտենանտ,
- արդարադատության կապիտան.
գ) ավագ սպայական կազմ`
- արդարադատության մայոր,
- արդարադատության փոխգնդապետ,
- արդարադատության գնդապետ.
դ) բարձրագույն սպայական կազմ`
- արդարադատության գեներալ-մայոր:
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության պաշտոնաթող անձանց կոչումներին ավելացվում է «պաշտոնաթող» բառը:
Հոդված 4. | ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի մեկից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.11.2003, ՀՕ-35-Ն | 25.12.2003, ՀՕ-207 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|