Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-207
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.10.2001-25.12.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.625
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.07.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.08.2001
Дата вступления в силу
01.10.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի հուլիսի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության իրավական կարգավիճակն ու աշխատողների կոչումները:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում և դրա կառուցվածքային ստորաբաժանումն է:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ներառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը, նախնական կալանքի վայրերն ու ուղղիչ-աշխատանքային հիմնարկները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության աշխատողների համար սահմանվում են հետևյալ կոչումները.

ա) շարքային, սերժանտական և ենթասպայական կազմ`

- շարքային,

- եֆրեյտոր,

- կրտսեր սերժանտ,

- սերժանտ,

- ավագ սերժանտ,

- ավագ,

- ենթասպա,

- ավագ ենթասպա.

բ) կրտսեր սպայական կազմ`

- արդարադատության կրտսեր լեյտենանտ,

- արդարադատության լեյտենանտ,

- արդարադատության ավագ լեյտենանտ,

- արդարադատության կապիտան.

գ) ավագ սպայական կազմ`

- արդարադատության մայոր,

- արդարադատության փոխգնդապետ,

- արդարադատության գնդապետ.

դ) բարձրագույն սպայական կազմ`

- արդարադատության գեներալ-մայոր:

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության պաշտոնաթող անձանց կոչումներին ավելացվում է «պաշտոնաթող» բառը:

 

Հոդված 4. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի մեկից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
16 օգոստոսի 2001 թ.
ՀՕ-207