Գլխավոր տեղեկություն
Номер
N 487-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
26.08.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
26.08.2020
Дата вступления в силу
27.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2020 թվականի N 487-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող` 73,815,155 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայկական Կարմիր Խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կենցաղային պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. օգոստոսի 26

Երևան

 

  Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

օգոստոսի 26-ի N 487-Ա

որոշման

 

   «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքը

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգում՝ շահառուներին ծառայությունների մատուցման միջավայրի բարելավման նպատակով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Շվեյցարական Կարմիր խաչ

4.

Ծրագրի կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ք. Գյումրի, Երևանյան խճուղի, 45/1 շենք, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

73,815,155 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուները:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 31-ից մինչև դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի չափագրման, նախահաշվարկի կազմման, վերանորոգման ծառայությունների ձեռքբերում, որի համար նախատեսված է 31.08.2020 թ. - 31.12.2020 թ. ժամանակահատված և 73,815,155 դրամ ֆինանսական միջոցներ:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի չափագրման, նախահաշվարկի կազմման, վերանորոգման աշխատանքների պատվիրակում, որի համար նախատեսված են 73,815,155 դրամ ֆինանսական միջոցներ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ կողմից: Նախագիծը ենթարկվելու է փորձաքննության, իրականացվելու է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև հեղինակային հսկողություն: ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան