Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի, 2020 թվական N 260-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 21-ի N 1266-Ա, N 1268-Ա, N 1267-Ա, N 1269-Ա, N 1270-Ա և N 1276-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 22-23-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Մարիամ Համբարձումյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Պատկանյան 6 (ՀՎՀՀ 49661374).
2) Ա/Ձ «Գայանե Գասպարյան», Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ, Երևանյան 1 (ՀՎՀՀ 54638896).
2. 48 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողին պատկանող մասնաճյուղի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝
3) «ԷԴԳԱՐ-92» ՍՊԸ․ ք․ Երևան, Իսակովի 27/6 (ՀՎՀՀ 01207642):
3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2020 թվական: