ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 սեպտեմբերի 2020 թվականի |
N 350-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15․1 կետով.
«15․1․ Լիցենզավորված անձը լիցենզիա ստանալու համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի (այդ թվում՝ դրանցով ամրագրված իրավունքների) փոփոխության դեպքում պարտավոր է նախապես, իսկ այդ մասին վերջինիս հայտնի չլինելու դեպքում՝ այդ մասին տեղեկանալուց հետո 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հանձնաժողովին՝ ներկայացնելով փոփոխության հիմնավորումները և փոփոխված փաստաթղթերը։».
2) Կարգի 48-րդ կետի 1-ին ենթակետից հանել «նախնական» բառը.
3) Կարգի N2 հավելվածի 1-ին կետի 8-րդ և 2-րդ կետի 5-րդ ենթակետերում «միանալու նախնական տեխնիկական պայմաններ՝ էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվության նշումով» բառերը փոխարինել «միացման հնարավորության վերաբերյալ տեղեկանք» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Բաղրամյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|